Գլխավոր տեղեկություն
Номер
N 256-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.24/41(981) Հոդ.210
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
17.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.07.2013
Дата вступления в силу
29.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 256-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 1. Հաստատել 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը՝ համաձայն NN 1-3-րդ հավելվածների:

2. Սահմանել, որ 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 17-ի
N 256-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

 801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման համար մրցույթ։

2. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող երեք թերթերում:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 257-Ա որոշմամբ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։

4. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունը հանձնաժողով է ներկայացնում մրցույթին մասնակցելու հայտ: Հայտը պետք է պարունակի՝

1) սույն կանոնների 16-րդ կետի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին պարտավորագիր՝ համաձայն սույն կանոնների հավելվածի.

2) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի թույլտվությամբ սահմանված պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ.

3) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա և առնվազն երեք տարվա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման փորձ.

4) տեղեկություններ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակի վերաբերյալ.

5) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ տիրապետում և շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում.

6) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ 2012 թվականի տարեկան գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը և 2012 թվականի տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը:

5. Սույն կանոնների 4-րդ կետի 3-6-րդ ենթակետերի պահանջներին բավարարող ընկերությունը կարող է մասնակցել մրցույթին՝ կոնսորցիում ստեղծելու միջոցով: Կոնսորցիումը սույն կանոնների 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել կոնսորցիումի կազմի մեջ մտնող ընկերությունների սեփականատերերի, փոխկապակցված անձանց մասին ամբողջական տեղեկություններ և գրավոր ապացույց այն մասին, որ այլ իրավազորության ներքո գոյություն չունի իրենց պարտավորությունների էական խախտման վերաբերյալ որևէ պահանջ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում կոնսորցիումը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իրավաբանական անձ, որին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա:

6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող հիսուն (50) օրվա ընթացքում հանձնաժողովը իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրապարակել նախաորակավորված ընկերությունների ցանկը: Նախաորակավորված ընկերությունների ընտրությունը կատարվում է հանձնաժողովի հայեցողությամբ: Հանձնաժողովը կարող է որակազրկել մասնակցին առանց որևէ պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակում է նախաորակավորված ընկերությունների ցանկը՝ մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող վաթսուն (60) օրվա ընթացքում:

7. Միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրապարակված ցանկում ներառված ընկերությունները կարող են ներկայացնել հայտ-առաջարկ։ Հայտ-առաջարկները պետք է ներկայացվեն հանձնաժողովին նախաորակավորված ընկերությունների ցանկի հրապարակումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում` սույն կանոնների 19-րդ կետում նշված հասցեով:

8. Նվազագույն հայտ-առաջարկը պետք է կազմի վեց միլիարդ երկու հարյուր քսանհինգ միլիոն (6 225 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ:

9. Հայտ-առաջարկը պետք է կազմված լինի մեկ թերթից, որտեղ նշված է միայն նախաորակավորված ընկերության անվանումը և առաջարկվող գումարը, որը պետք է նշված լինի Հայաստանի Հանրապետության դրամով: Հայտ-առաջարկը հանձնաժողովին է հանձնվում նախաորակավորված ընկերության անվանումը կրող փակ ծրարով:

10. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն նախաորակավորված ընկերությունը, որը ներկայացրել է առավելագույն հայտ-առաջարկ:

11. Հանձնաժողովը հրապարակում է մրցույթում հաղթող ճանաչված ընկերության անվանումը և հայտ-առաջարկը` սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Նախաորակավորված ընկերությունները իրավունք կունենան ներկա գտնվելու հանձնաժողովի կողմից հաղթողի հրապարակման ընթացքին: Հանձնաժողովը, ըստ իր հայեցողության, իրավասու է ուղարկելու հրավերներ այլ անձանց:

13. Սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է տրամադրել նախնական թույլտվություն` հաղթող ընկերության անունով:

14. Նախաորակավորված այլ ընկերությունները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախնական թույլտվություն տրամադրելու օրվանից հետո 4 (չորս) շաբաթվա ընթացքում ներկայացնելու բողոքներ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

15. Բողոքների բացակայության կամ ներկայացված բողոքները մերժվելու դեպքում սույն կանոնների 14-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի վերջնական թույլտվություն հաղթողին, որն ըստ ձևի կլինի էապես նույնը, ինչ մրցութային փաստաթղթերում ներառված նմուշը:

16. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո 3 բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը պարտավոր է փոխանցել 900008080013 հաշվեհամարին:

17. Ընտրված հաղթողի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավունք ունի անվիճելի և անառարկելի կարգով գանձման պահանջ ներկայացնել հաղթողին՝ սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:

18. Ընտրված հաղթողի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկի նախնական թույլտվություն տրամադրել հաջորդ առավելագույն հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված ընկերությանը:

19. Հանձնաժողովի հետ բոլոր փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունենում հետևյալ հասցեով` քաղաք Երևան, 0002, Սարյան 22, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեն է` psrc@psrc.am:

20. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավասու է իր հայեցողությամբ հրաժարվելու մրցույթն անցկացնելուց:

 

 

Հավելված

 

801-811 ՄՀց ԵՎ 842-852 ՄՀց
Ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման կանոնների  

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

______________________________________________-ն (այսուհետ՝ Ընկերություն),

  (ընկերության անվանումը)

ի դեմս_______________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, սույն պարտավորագրով պարտավորվում է.

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմակերպված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչվելու, սակայն հայտ-առաջարկում նշած գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում անվիճելի և անառարկելի կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուժանք՝ 311250000 (երեք հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով և Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, իրավունք վերապահել Հանձնաժողովին, անվիճելի և անառարկելի կարգով գանձել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը, Ընկերությանը սպասարկող _________________________ բանկում կամ Ընկերությանը սպասարկող ցանկացած այլ բանկում բացված՝ Ընկերության ցանկացած հաշվից: Սույն պարտավորագրով Ընկերությունը հանձնարարում է _____________________ բանկին, ինչպես նաև իրեն սպասարկող բոլոր բանկերին, սույն պարտավորագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով Ընկերության բանկային հաշիվներից անվիճելի կարգով փոխանցել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը՝ Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին:

4. Սույն պարտավորագիրը գործում է մինչև սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին մուտքագրելու


պահը:

_____________________________________________________________________,

Մրցույթի մասնակից ընկերության անվանումը

_____________________________________________________________________,

Գտնվելու վայրը

_____________________________________________________________________,

Բանկի անվանումը

 

Բանկային հաշվեհամարը________________________________,

 

ՀՎՀՀ____________________________,

 

______________________________________________________,

Ընկերության ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը

 

______________________________________________________,

Ստորագրություն

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

                                                                           Ներմուծեք նկարագրությունը_18754 

ՆԱԽԱԳԻԾ

 

Հավելված N 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 256-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------2013 թվականի N–Ա

քաղ. Երևան

 

«  » ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈԻՅԼՏՎՈԻԹՅՈԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. «   » ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 801– 811ՄՀց/842–852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20—թվականի -------- --- N --- որոշմամբ տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի գործողության ժամկետով։

2. Հաստատել «   » ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 801– 811ՄՀց/842–852ՄՀց ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

ք. Երևան

-----2013 թ.

ժամը 16.00

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2296

Ներմուծեք նկարագրությունը_2297

Ներմուծեք նկարագրությունը_2298

Ներմուծեք նկարագրությունը_2299

Ներմուծեք նկարագրությունը_2300

Ներմուծեք նկարագրությունը_2302

Ներմուծեք նկարագրությունը_2303

 

                                                  Ներմուծեք նկարագրությունը_18754

ՆԱԽԱԳԻԾ

 

Հավելված N 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 256-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-- --------- 2013 թվականի №---Ա

քաղ. Երևան

 

«   » ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 15-րդ հոդվածները և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 1. «   » ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա` տասը տարի գործողության ժամկետով:

 2. Հաստատել «   » ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի պայմանները (հավելված):

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության 
հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

ք. Երևան

-----2013 թ.

ժամը 16.00

Ներմուծեք նկարագրությունը_2304

Ներմուծեք նկարագրությունը_2305

Ներմուծեք նկարագրությունը_2306

Ներմուծեք նկարագրությունը_2307

Ներմուծեք նկարագրությունը_2309

Ներմուծեք նկարագրությունը_2311

 

Ներմուծեք նկարագրությունը_2312

Ներմուծեք նկարագրությունը_2313

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան