ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2013 թվականի N 655-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հուլիսի 30-ի N 655-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծվող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ա. Մովսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ | |
Ա. Խաչատուրյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն | |
Ռ. Վարդանյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Մկրտչյան |
- «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի աջակից անդամ) (համաձայնությամբ) | |
Անդրե Անդոնիան |
- «McKinsey & Co» ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |