ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2013 թվականի N 671-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 2 հավելվածի 40-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակման կատարումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 31 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հուլիսի 31-ի N 671-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ | |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Տ. Սահակյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Պողոսյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ք. Գյոնջյան |
- «Մայքրսոֆթ Ար Էյ» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ) | |
Ա. Պողոսյան |
- «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Բալդրյան |
- «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Մակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|