Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.2013
Дата вступления в силу
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2013 թվականի N 671-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 2 հավելվածի 40-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակման կատարումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հուլիսի 31-ի N 671-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Աշոտյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   
Կ. Մինասյան   

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Ջանջուղազյան  

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

   
Կ. Հարությունյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   
Տ. Սահակյան   - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
   
Ա. Խաչատրյան  

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   
Ա. Պողոսյան  

-ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   
Ք. Գյոնջյան  

- «Մայքրսոֆթ Ար Էյ» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

   
Ա. Պողոսյան  

- «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   
Ա. Բալդրյան  

- «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   
Ս. Մակյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան