Գլխավոր տեղեկություն
Номер
N 978-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.10.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2013
Дата вступления в силу
29.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2013 թվականի N 978-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և թարգմանիչ Վ. Մկրտչյանին 2013 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանին, ինչպես նաև նստաշրջանի շրջանակներում կազմակերպվող «Հայկական խաղողի հմայքը» խորագրով ցուցահանդես-համտեսի բացման արարողությանը մասնակցելու և Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Վ. Մկրտչյանի՝ Ստրասբուրգ գործուղման, ինչպես նաև գործուղման ընթացքում թարգմանության հետ կապված ծախսերը՝ օրական 140.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 28

Երևան