ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2013 թվականի N 588-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ՎԱՐԿ N 5114-AM) ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի ու Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի առդիր 2-ի առաջին բաժնի «Ա» ենթակետի 2-րդ մասի`
1. Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-AM) ղեկավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-AM) ղեկավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. հուլիսի 23-ի N 588-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ՎԱՐԿ N 5114-AM) ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Խաչատրյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) | |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Ա. Խաչատրյան |
-ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ | |
Ռ. Վարդանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալուղղ. | |
Վ. Միրումյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. հուլիսի 23-ի N 588-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ՎԱՐԿ N 5114-AM) ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-AM) ղեկավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-AM) ֆինանսավորման համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) և սույն աշխատակարգով:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն աշխատակարգով:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-AM) ղեկավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի համակարգումն ու վերահսկողությունն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում ռազմավարական որոշումների ընդունումը.
2) ծրագրի իրականացման ռազմավարության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի ներդրման և համակարգման ընթացքում առաջացած խնդիրների լուծման տարբերակների քննարկումն ու առաջարկություններ ներկայացնելը.
4) ծրագրի նպատակների և Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը.
5) ծրագրի իրականացման ընթացքում և ավարտից հետո ծրագրի արդյունքների ուսումնասիրությունը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան 2 անգամ` ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը քննարկելու նպատակով, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
9. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
11. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից հինգ օր առաջ:
13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ:
14. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
15. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
16. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:
17. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:
19. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
20. Խորհուրդն ունի 4 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:
21. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
22. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
23. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:
24. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
25. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
26. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
27. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
28. Խորհրդի աշխատակարգում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
29. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|