Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 164-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2013-14.10.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.01/24(468) Հոդ.217
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.06.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.06.2013
Дата вступления в силу
11.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 հունիսի 2013 թ.

թիվ 164-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման գործընթացը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մարտի 1-ի «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ի կետ 4-ի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հունիսի 28

ք. Երևան