Գլխավոր տեղեկություն
Номер
N 1028-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.09/56(996) Հոդ.925
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2013
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.09.2013
Дата вступления в силу
10.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, երրորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնի Մեծամոր քաղաքի 1-ին կետից հանել «, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները» բառերը,

բ. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները՝ 15 մահճակալի հաշվարկով, սահմանված կարգով փոխանցել «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը,

գ. «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնի Մեծամոր քաղաքի բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի տարածքում ծավալել ստացիոնար մարզային էնդոկրինոլոգիական ծառայություն:»,

դ. «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալները թողնել անփոփոխ,

ե. «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.

«8. Օրենքով սահմանված կարգով «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որպես առաջնային բուժօգնության ծառայություն, վերակազմակերպման միջոցով միացնել «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան