«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2013 թ. |
թիվ 209-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 3-ի 5-րդ կետի 3-րդ պարբերությունում «չվճարված տոկոսագումարը» բառերը փոխարինել «չվճարված կամ չստացված տոկոսագումարը, ինչպես նաև տոկոսային արժեթղթերի զեղչով տրամադրման դեպքում՝ արժեթղթի պայմանների համաձայն հաշվեգրված և չվճարված կամ չստացված զեղչի գումարը» բառերով:
2) Կանոնակարգ 3-ի 10-րդ կետի 2-րդ նախադասությունում «համախառն հաշվեկշռային մնացորդներով» բառերը փոխարինել «Կանոնակարգ 2-ի Հավելված 4-ի 6.3-րդ կետի պահանջներին համապատասխան» բառերով:
3) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 11 հաշվետվության «Հիմնական կապիտալից նվազեցվող գումարներ՝ այդ թվում՝» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ՝ «Գրավի առարկայի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանն անցած բաժնետոմսեր՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի «թ» ենթակետի»:
4) Կանոնակարգ 3-ի կետ 32-ի 2-րդ ենթակետում «2-րդ,» բառից հետո ավելացնել «3-րդ,» բառերը:
5) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 6 հաշվետվության «IV. Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակի «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ հետևյալ բովանդակությամբ.
|
: |
6) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 6 հաշվետվության «IV. Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակի «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ հետևյալ բովանդակությամբ.
|
: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվան հաջորդող ամսվա 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. սեպտեմբերի 4 Երևան |