Գլխավոր տեղեկություն
Номер
N 855-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.09.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.09.2013
Дата вступления в силу
27.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 855-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ս. Մանասարյանինը և Ա. Ոսկանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) 2013 թվականի սեպտեմբերի 24-27-ը` Կ. Հարությունյանինը, Ա. Պողոսյանինը, Տ. Հարությունյանինը, Տ. Սահակյանինը և Ռ. Մակարյանինը, ինչպես նաև 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ա. Շահխաթունիինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Փարթամյանի՝ Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Մանասարյանի` Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 26-ի N 855-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՆՅՈՒ ԴԵԼԻ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ս. Մանասարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

Կ. Հարությունյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Տ. Սահակյան

-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ռ. Մակարյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Ոսկանյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

Ա. Շահխաթունի

-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ

Վ. Փարթամյան

-«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան