ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2013 թվականի N 698-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԲԱԶՄԱԴՈՆՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ N TF012529 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» Բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի N TF012529 դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կից կոլեգիայի անդամներին:
2. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» Բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի N TF012529 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող գնումների և վճարումների, ծրագրի մոնիթորինգի, հաշվետվությունների ներկայացման, ֆինանսական կառավարման, ինչպես նաև դրամաշնորհի միջոցների մասհանման հետ կապված գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 11 Երևան |