Գլխավոր տեղեկություն
Номер
N 512-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2013
Дата вступления в силу
29.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2013 թվականի N 512-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 27-28-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Տ. Սահակյանի, Ա. Հովհաննիսյանի, Վ. Սահակյանի, Ն. Բակունցի և Է. Մկրտումովայի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Սահակյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 28-ի N 512-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 թվականի հունիսի 27-28-ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Սահակյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ (պատվիրակության ղեկավար)

Վ. Սահակյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ

Ն. Բակունց

-ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ

Է. Մկրտումովա

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն  քաղաքականության վարչության տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժնի պետ

Ա. Հովհաննիսյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան