Գլխավոր տեղեկություն
Номер
N 657-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2013
Дата вступления в силу
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 657-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՁԱՎԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ԵՎ «ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 28845000 դրամ կանոնադրական կապիտալը (5769 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 12860000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով 15985000 դրամ (3197 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության 74080000 դրամ կանոնադրական կապիտալը (14816 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 32445000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով 41635000 դրամ (8327 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):

 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 41550000 դրամ կանոնադրական կապիտալը (8310 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 15430000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով` 26120000 դրամ (5224 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):

 4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխությամբ պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների կատարումն ու դրանց պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան