Գլխավոր տեղեկություն
Номер
N 644-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2013
Дата вступления в силу
25.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 644-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ: Նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանների վերաբերյալ նվիրաբերության պայմանագրերում սահմանել դրույթներ` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 24

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

 հունիսի 20-ի N 644-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Համայնքը

Գույքի անվանումը

Կառուցման տարեթիվը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

Համայնքի ներդրումը գույքի արժեքի մեջ

(դրամ)

1

2

3

4

5

6

1.

ՀՀ Արագածոտնի մարզի Ավանի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2011 թ.

41 132 230

2 056 612

2.

ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

25 546 357

1 277 318

3.

ՀՀ Արագածոտնի մարզի Թաթուլի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

39 892 278

1 994 614

4.

ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

28 667 527

1 433 376

5.

ՀՀ Արագածոտնի մարզի Նորաշենի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

22 847 507

1 142 375

6.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

36 774 470

1 838 724

7.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինայի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

45 117 388

2 255 869

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

20 014 593

1 000 730

9.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

44 108 160

2 205 408

10.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

83 407 270

4 170 364

11.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

41 220 070

2 061 004

12.

ՀՀ Լոռու մարզի Մարցի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

34 308 947

1 715 447

13.

ՀՀ Լոռու մարզի Ահնիձորի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

35 474 180

1 773 709

14.

ՀՀ Շիրակի մարզի Բերդաշենի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

63 479 830

3 173 992

15.

ՀՀ Շիրակի մարզի Աղինի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

41 085 503

2 054 275

16.

ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

53 330 529

2 666 526

17.

ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

92 096 400

4 604 820

18.

ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

38 338 295

1 916 915

19.

ՀՀ Սյունիքի մարզի Ակների համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

48 138 790

2 406 940

20.

ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

27 100 843

1 355 042

21.

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

28 461 149

1 423 058

22.

ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

21 561 773

1 078 089

23.

ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

24 704 134

1 235 207

24.

ՀՀ Տավուշի մարզի Աչաջրի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

32 238 056

1 611 903

25.

ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

22 485 380

1 124 270

26.

ՀՀ Տավուշի մարզի Սևքարի համայնք

արոտավայրերի ջրարբիացման համակարգ

2012 թ.

39 150 988

1 957 549

Ընդամենը

1 030 682 647

51 534 136

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան