«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 224-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆԻ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան թաղամասերի սպառողներին՝
1) միադրույք սակագնային համակարգում՝
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը՝ 15.833 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 19.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 923.333 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1108.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) երկդրույք սակագնային համակարգում՝
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը՝ 12.667 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15.2 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջեռուցման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 32.025 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 38.43 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 738.667 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 886.4 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 17.075 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.49 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի սպառողներին վաճառվող ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» N 603-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 26-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |