Գլխավոր տեղեկություն
Номер
N 635-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.637
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.06.2013
Дата вступления в силу
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 635-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրին` 2013 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 193 400.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամսյակում՝ 116 800.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 193 400.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով առաջին կիսամյակում Գյումրու զարգացման հիմնադրամին հատկացված գումարի շրջանակներում հիմնադրամի կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշմամբ հատկացված գումարը տրամադրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 635-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻՆ՝ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների
(աճողական)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

 

Ընդամենը՝ ՀՀ մշակույթի նախարարություն, այդ թվում՝

116800.0

193400.0

193400.0

 

1.

Գյումրու զարգացման հիմնադրամ
«Գյումրին՝ 2013 թ. Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներ, այդ թվում՝

105500.0

151100.0

151100.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

1.1

«Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողություն` հավաստագրի հանձնում և հանդիսավոր փակում

80000.0

90000.0

90000.0

 

1.2

ԱՊՀ երկրների Հումորի միջազգային փառատոն

 

5000.0

5000.0

 

1.3

Քանդակի փառատոն և սիմպոզիում

 

8000.0

8000.0

 

1.4

«Դուետ» թատերական առաջին միջազգային փառատոն («Գյումրու
Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ)

5000.0

5000.0

5000.0

 

1.5

Ավանդական/ժողովրդական երաժշտության փառատոն և Աշուղական երգի փառատոն. Գյումրու օր (ՀՀ ԳԱԱ-ի «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագիր)

 

5000.0

5000.0

 

1.6

«Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրով համաժողով («Բարքեմպ Գյումրի» կազմակերպական խմբի ծրագիր)

 

3000.0

3000.0

 

1.7

«Հացի փառատոն Գյումրիում» (ՀՀ ԳԱԱ-ի «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագիր)

5000.0

5000.0

5000.0

 

1.8

Գյումրու մշակույթի ներկայացում Հայաստանի մարզերում

2500.0

5000.0

5000.0

 

1.9

Ազգային խոհանոցի (Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոն և ավանդական կենցաղի ցուցահանդես
(«Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ծրագիր)

 

3000.0

3000.0

 

1.10

Շիրակի երկրագիտական թանգարանի «Շիրակը մշակույթի օրրան» խորագրով հնագիտական ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանում

 

1500.0

1500.0

 

1.11

«Բամբիռ» համույթի ձայնասկավառակի շնորհանդես և համերգ

 

1800.0

1800.0

 

1.12

Գյումրու արհեստագործական ավանդույթների փառատոն

 

3000.0

3000.0

 

1.13

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված համերգ

 

1800.0

1800.0

 

1.14

«Գյումրին 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. գունավոր լուսանկարչական եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմի պատրաստում

10000.0

10000.0

10000.0

 

1.15

Սոցիալական գովազդների պատրաստում և թողարկում, ծրագրի գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում Երևանում, Գյումրիում և դեպի Գյումրի տանող գլխավոր մայրուղու ճանապարհին, գովազդային տեսահոլովակների պատրաստում

3000.0

4000.0

4000.0

 

2.

«Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ Ռուսաստանի ազգային նվագախմբի համերգներ Գյումրիում և Երևանում` գեղ. ղեկ. Վ. Սպիվակովի գլխավորությամբ
(ծրագրի հանդիսավոր փակում)

 

15000.0

15000.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

3.

«Հայաստանի գրողների միություն» ՀԿ «Ի սկզբանէ էր բանն» պոեզիայի միջազգային 1-ին փառատոն. Գյումրու օր

6000.0

6000.0

6000.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

4.

«Գիրք» հիմնադրամ
ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե և հայկական ժառանգությունը ներկայացնող «Հայկական հետքը …» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

 

8000.0

8000.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

5.

«Լոռվա Ձոր» հայրենակցական միավորում» ՀԿ «Հայաստանի տաք գույները» խորագրով
ԱՊՀ երկրների գեղանկարիչների սիմպոզիում Գյումրիում և Երևանում

2300.0

2300.0

2300.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

6.

 Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ
Մանկական երաժշտական ներկայացումների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոն

3000.0

3000.0

3000.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

7.

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ Նավասարդյան առաջին խաղերի անցկացում (եզրափակիչ փուլ)

 

8000.0

8000.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակեր-պություններին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 635-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մշակութային միջոցառումների իրականացում

1168

ԱԾ07

Նկարագրությունը
ԱՊՀ երկրների մշակութային երկխոսության ու մշակութային ներուժի միավորում, ամենամյա ստեղծագործական ռեսուրսների կենտրոնացումը Գյումրիում՝ մշակութային ինքնաարտահայտման տարբեր ձևաչափերի կիրառում թատերական, երաժշտական փառատոների և մրցույթների ստեղծագործական խմբերի հյուրախաղային շրջագայությունների իրականացում, համաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպում ԱՊՀ երկրների մշակութային, գիտության և կրթության անվանի գործիչների մասնակցությամբ


Քանակական

«Գյումրին՝ 2013 թ. Համագործակցություն
մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներ

   

22

     

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախս (հազ. դրամ)

X

X

X

116800.0

193 400,0

193 400,0

Վերջնական արդյունքի նկարագրություն
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Մշակութային կազմակերպություններ
Գյումրու զարգացման հիմնադրամ, «Դասական երաժշտության աջակցության», «Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ներ, «Գիրք», «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամներ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան