Գլխավոր տեղեկություն
Номер
N 677-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.671
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.07.2013
Дата вступления в силу
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2013 թվականի N 677-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «և դեպքերը» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ծառայողական քննությունն անցկացվում է`

1) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառման հետ համայնքային ծառայողի անհամաձայնության վերաբերյալ նրա կողմից ծառայողական քննություն անցկացնելու մասին համապատասխան գրավոր դիմում ներկայացվելու դեպքում.

2) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.

3) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.

4) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.

5) համայնքային ծառայողին` օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում:».

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված` կիրառման ենթակա կարգապահական տույժերը, ինչպես նաև 5-րդ ենթակետով նախատեսված պաշտոնից ազատման հիմքը իրավասու պաշտոնատար անձի կողմից կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա լիազորված մարմնի կողմից տրված համաձայնության դեպքում».

4) 8-րդ կետի`

 ա. 2-րդ ենթակետում, 10-րդ կետում, 13-րդ կետի 3-րդ ենթակետում, 28-րդ կետում և 34-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով,

բ. 3-րդ ենթակետում, 13-րդ կետի 4-րդ ենթակետում և 29-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով,

գ. 3-րդ ենթակետում և 29-րդ կետում «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում» բառով.

5) 10-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

6) 13-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքերով» բառը փոխարինել «դեպքով» բառով.

7) 28-րդ կետի 6-րդ ենթակետում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառով.

8) 36-րդ կետում «համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում» բառերը փոխարինել «քաղաքապետարանում (գյուղապետարանում)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 1

Երևան