Գլխավոր տեղեկություն
Номер
N 523-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.12/31(971) Հոդ.541
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2013
Дата вступления в силу
06.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 523-Ն

 

ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կարկուտի պատճառած վնասների մեղմման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների և սածիլների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի սերմացուներ, իսկ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «ՍկիֆԱգրոս» կազմակերպությունից` առվույտի, եգիպտացորենի, արևածաղկի սերմացուներ` առանց մրցույթի անցկացման.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) ձեռքբերման, մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ տեղափոխման համար օգտագործել 87000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին 2011 թվականին իրականացված գարնանացան գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հետ վերադարձված գումարներից.

3) սերմացուները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով սեղմ ժամկետում անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) սերմացուները 5-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով հատկացնել կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին` համաձայն համապատասխան համայնքների ավագանիների կողմից հաստատված բաշխացուցակների.

2) սերմացուների հատկացումն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հատկացված սերմացուների նպատակային օգտագործման և կատարված ցանքերի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 29

Երևան