Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2013-06.03.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.648
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2013
Дата вступления в силу
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 656-Ն

 

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ «ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների (այսուհետ` սիրիահայեր) բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս` համաձայն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության առաջարկի, և այդ նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. հստակեցնել բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների, հայկական սփյուռքի կառույցների ու բարերարների միջոցների հաշվին համապատասխան պայմաններով «Նոր Հալեպ» թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների բնակարանային պահանջարկը,

բ. հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներին հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետի հետ քննարկել Աշտարակի քաղաքային համայնքի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն անհատական բնակելի թաղամասի կառուցապատման համար նախատեսված հողամասերից «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման համար 4.8 հեկտար մակերեսով հողամասի հատկացման հարցը՝ հողահատկացման սուբյեկտ ճանաչելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն հողամասի հատկացումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի հետ համատեղ ապահովել սիրիահայերին բնակարանների հատկացման կարգի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Առաջարկել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն հողամասի հատկացումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից հստակեցված բնակարանային պահանջարկի հիման վրա «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները` կիրառելով Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2013, N 1520-Ն 06.03.2014, N 656-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան