Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.26/33(973) Հոդ.604
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2013
Дата вступления в силу
27.06.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 617-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 29,055.0 հազ. դրամ, որից՝ ինն ամսում` 21,791.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 617-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում

Նկարագրությունը
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում

1041

ԾՏ03

Շահառուների քանակը

Ազգային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներին տրվող թոշակներ (մարզիկների թիվը)

0

3

3

X

X

X

Ազգային հավաքական թիմերում ընդգրկված մարզչական անձնակազմին տրվող թոշակներ (մարզչական աձնակազմի թիվը)

0

10

10

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

0.0

21,791.30

29,055.00

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

ամսական

X

X

X

Շահառուների ընտրության չափանիշները
Միջազգային մարզական խաղերում և առաջնություններում, գավաթի խաղարկություններում հաղթողներ և մրցանակակիրներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041    Մեծ նվաճումների սպորտի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան