Գլխավոր տեղեկություն
Номер
N 462-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2013
Дата вступления в силу
18.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2013 թվականի N 462-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյն-Ույգուրյան ինքնավար շրջանի միջև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 17-22-ը Պեկին և Ուրումչի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ա. Պետրոսյանի, Ի. Իսայանի, Ա. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Բադալյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Պեկին գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուրումչի գործուղման մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան 

 

 

 

Հավելված N 1 

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 17-ի N 462-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Պետրոսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 17-21-ը)

Ի. Իսայան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (2013 թ. հունիսի 17-21-ը)

Ա. Ավետիսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը)

Ա. Ոսկանյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը)

Ա. Պետրոսյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-21-ը)

Ռ. Հարությունյան

-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ, 2013 թ. հունիսի 17-20-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 17-ի N 462-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՈՒՐՈՒՄՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ռ. Հարությունյան

-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ) (2013 թ. հունիսի 20-22-ը)

Ա. Ավետիսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը)

Ա. Ոսկանյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը)

Հ. Բադալյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-22-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան