ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 458-Ա
Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի խորհրդական Լ. Ասլանյանին 2013 թվականի հունիսի 17-21-ը գործուղել Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Հայկական աշխարհ» ասոցիացիայի և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպված ֆրանս-հայկական շաբաթին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Նալբանդյանի և Լ. Ասլանյանի՝ Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մարսել գործուղման վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |