Գլխավոր տեղեկություն
Номер
N 91
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.09.2013-06.08.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
17.02.1998
Дата вступления в силу
28.02.1998

040.0091.17.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1998 թվականի N 91

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար:

(2-րդ կետը խմբ. 22.11.99 N 706)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
փետրվարի 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 22.11.99 N 706)

3. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, թաղամասերի և միավորների:

(համարակալումը փոփ. 22.11.99 N 706)

(3-րդ կետը փոփ. 08.08.13 N 897-Ն)

4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`

ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի, ինչպես նաև Երևանի քաղաքային համայնքի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով.

բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 08.08.13 N 897-Ն)

դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից, և սկսվում է 0001-ից.

ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 0001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 0001-ից.

4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում կատարված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։

զ) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)

է) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)

(4-րդ կետը խմբ., փոփ. 22.11.99 N 706, լրաց., փոփ. 23.07.09 N 846-Ն, փոփ. 08.08.13 N 897-Ն)

5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։

(5-րդ կետը լրաց. 22.05.08 N 494-Ն)

6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

1) Ա (A) – ավտոճանապարհ.

 Ք (C) - կոյուղի.

 Գ (G) - գազ.

 Կ (K)- կապ.

 ՎԻ (W)- ջրագիծ.

 Է (E)- էլեկտրական գծեր.

 Ռ (R)-երկաթգիծ.

2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

ս (u) - ստորգետնյա.

վ (g) – վերգետնյա.

3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:

(6-րդ կետը լրաց. 08.08.13 N 897-Ն)

(կարգը լրաց., խմբ., փոփ. 22.11.99 N 706, լրաց. 22.05.08 N 494-Ն, լրաց., փոփ. 23.07.09 N 846-Ն, 08.08.13 N 897-Ն)