Գլխավոր տեղեկություն
Номер
N 578-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972) Հոդ.584
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2013
Дата вступления в силу
20.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին» N 338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի ամբողջ տեքստից հանել «օձիքի վրա լամբակով» բառերը.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 578-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 338-Ն որոշման

 

I. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հարկային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`

1) հարկային ծառայողների ուսադիրները.

2) հարկային ծառայողների թևքանշանները:

 

II. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի ուսադիրները (ձև)

1) ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, ուղղանկյուն, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով: Հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում է մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղ: Ուսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:

3. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի ուսադիրները (ձև)

1) ուղղանկյուն, մակերեսը` մուգ կապույտ գործվածքով, վերնամասը` բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Հարկային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ 1 մակաշերտով ուսադիրներ.

2) շնորհված կոչմանը համապատասխան՝

ա. հարկային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադրիների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

բ. հարկային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,

դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.

3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80մմX95մմ չափսերով, կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:

5. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_2252