Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2013-03.10.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.01/39(563) Հոդ.859
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2007
Дата вступления в силу
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2007 թվականի N 824-Ն

վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ԵՎ անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային ԵՎ կերային հավելումների ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 17.09.09 N 1062-Ն)

1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 824-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ԵՎ անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային ԵՎ կերային հավելումների ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:

(2-րդ կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)


II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.

ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:


III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:

(4-րդ կետը խմբ. 17.09.09 N 1062-Ն)

5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին) և տալիս եզրակացություն:

Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:

Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը։

(5-րդ կետը խմբ. 06.06.13 N 575-Ն)

6. Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:

(6-րդ կետը փոփ. 06.06.13 N 575-Ն)

7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:

8. Ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ` համաձայն N 1 ձևի, որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը և ծառայության եզրակացությունը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 06.06.13 N 575-Ն)

9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:

10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ ուսումնասիրության կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից՝

1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան նախարարություններից մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.

2) ստուգումը կամ ուսումնասիրությունը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.

3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առաջարկությունները:

(10-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն, խմբ. 06.06.13 N 575-Ն)

11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

12. Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:

(12-րդ կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն, 06.06.13 N 575-Ն)

13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

(14-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում՝ որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:

16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:

17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը, դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:


V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան՝ փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 06.06.13 N 575-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 06.06.13 N 575-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 06.06.13 N 575-Ն)

21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:

22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով` համաձայն N 3 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

(22-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:

24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:

25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:

(25-րդ կետը խմբ. 06.06.13 N 575-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Ձև N 1

 

 

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

______________________________________________________________________

(արտադրանքի անվանումը, տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ անվանումը)______________________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

______________________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

___________________________________________________________:

Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում:

 

Գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(անունը, ազգանունը)

Հաշվառման համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

Պահման համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն, փոփ. 06.06.13 N 575-Ն)


Ձև N 2

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)___________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

___________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________ :

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

 

Փորձարկման մասին արձանագրության _____________________________________________ և
 

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)

արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ___________________________ օգտահանվել է`

(արտադրանքի քանակը)

 

_________________________________________________________________________________.

(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)

 

 

Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________

(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,

_____________________________________________________________:

փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)

Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):

Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման  գործընթացի
համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Օգտահանումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     

Ծառայության ներկայացուցիչ

(ներկայացուցիչներ)

______________
(ստորագրությունը)

_____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն, խմբ., լրաց. 06.06.13 N 575-Ն)


Ձև N 3

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)___________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

___________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

___________________________________________________________

(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)

 

Փորձարկման մասին արձանագրության ___________________________________________և
 

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)


արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ________________________ ոչնչացվել է՝ _____

 (արտադրանքի քանակը)

 

________________________________________________________________________________

(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)

Տնտեսավարող սուբյեկտի`
ոչնչացման հանձնաժողովի
անդամներ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

Ոչնչացումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(անունը, ազգանունը)

 

Համապատասխան նախարարություններից
ոչնչացմանը մասնակցող
ներկայացուցիչներ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն, փոփ. 29.12.11 N 1922-Ն, խմբ. 06.06.13 N 575-Ն)


Ձև N 4


_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N _______

ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը) ___________________________________________________________

(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը) ___________________________________________________________

(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը) ___________________________________________________________

(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)

 

Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200  թ. _________ ____ -ի N ______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են

 

___________________________________________________________

(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն իրականացնող

_________________________________________________________կողմից:

հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)

Հանձնաժողովի անդամներ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 17.09.09 N 1062-Ն, փոփ. 29.12.11 N 1922-Ն, խմբ., փոփ., լրաց. 06.06.13 N 575-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2015, N 1060-Ն 03.10.2015, N 824-Ն
06.06.2013, N 575-Ն 29.06.2013, N 824-Ն
29.12.2011, N 1922-Ն 26.01.2012, N 824-Ն
17.09.2009, N 1062-Ն 10.10.2009, N 824-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան