ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2013 թվականի N 852-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 443-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 443-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ, 15-րդ, 11-րդ և 18-րդ կետերի 5-րդ սյունակում «01.06.2013 թ.» թվերը փոխարինել «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին սյունակը «ստեղծում» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում».
3) 11-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրները համակարգող պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում».
4) 18-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. օգոստոսի 13 Երևան
վարչապետՏ. Սարգսյան