ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 176-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի 28-րդ հոդվածի 1-ին կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 15.05.13 N 346-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2014, N 491-Ա | 28.05.2014, N 176-Ա | |
15.05.2013, N 346-Ա | 16.05.2013, N 176-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|