Գլխավոր տեղեկություն
Номер
N 67-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.23
Принят
Գեղարքունիքի մարզպետ
Дата принятия
25.04.2013
Подписан
Գեղարքունիքի մարզպետ
Дата подписания
25.04.2013
Дата вступления в силу
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 50413199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

25 ապրիլի 2013 թ.

N 67-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետի պահանջը՝ որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2006 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-րդ և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։

5.2. Եթե մրցույթը սույն ընթացակարգի 5.1-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը։».

2) Հավելվածի 16-րդ կետի

ա. առաջին պարբերությունում «չի ներկայացվել» բառերից հետո լրացնել «կամ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի» բառերը.

բ. երկրորդ պարբերությունում «15-րդ կետում» բառերը փոխարինել «5.1-րդ և 15-րդ կետերում» բառերով.

3) Հավելվածի 18-րդ կետում

ա. հանել «Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի» բառերը.

բ. վերջին պարբերությունում «չի ներկայացել» բառերից հետո լրացնել «կամ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի» բառերը.

4) Հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն ընթացակարգի 5.1-րդ, 16-րդ կետի 1-ին, 18-րդ կետի 4-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում, մեկամսյա ժամկետում, հրապարակվում է հայտարարություն՝ նոր մրցույթ անցկացնելու մասին։

Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան։».

5) ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 69-րդ կետը.

6) Հավելվածի 70-րդ կետում «10» թիվը փոխարինել «11» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Մարզպետ

Ռ. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան