ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2013 թվականի N 355-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2013 թվականի մայիսի 19-24-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 66-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |