ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2013 թվականի N 365-Ա
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության կիրարկումն ապահովելու նպատակով`
Հաստատել 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մայիսի 21-ի N 365-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
NN |
Իրավական ակտի վերնագիրը և տեսակը |
Ժամկետը |
Պատասխանատու պետական մարմինը |
Միջոցառման ֆինանսավորման աղբյուրը |
1. |
2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության իրականացման համար լիազոր մարմիններ նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2013 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|