ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2013 թվականի N 496-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ, Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ Ա. Հարությունյանին 2013 թվականի հունիսի 24-26-ը գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու համար:
2. Ա. Աշոտյանի, Մ. Ղազարյանի և Ա. Հարությունյանի` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|