Գլխավոր տեղեկություն
Номер
N 849-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.08.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.08.21/46(986) Հոդ.791
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2013
Дата вступления в силу
22.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 849-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.13 աղյուսակի «ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները» բաժնի «1. Քաղաքականության միջոցառումներ» կետի «1.1 Ծառայություններ» աղյուսակի 1016 ԱԾ01 ծրագրային դասիչը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 8-ի N 849-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ

Նկարագրությունը

Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման աշխատանքներ

1016

ԱԾ 01

Քանակական

Ջրային օբյեկտների մոնիթորինգ,

5 գոտի, 55 ջրային օբյեկտ (ցուցանիշ)

7,800

20,000

29,980

43 650

       

Որակական

ՀՀ 6 ջրավազանների 14 գետավազանների մինչև 55 ջրային օբյեկտների 130 դիտակետերում ջրի որակի տվյալներ` 30-60 աղտոտիչների վերաբերյալ

     

X

       

Քանակական

Մթնոլորտային օդի մոնիթորինգ (ցուցանիշ)

95,000

215,000

365,000

511,400

       

Որակական

Առնվազն 7 քաղաքներում

16 դիտակետերում աղտոտվածության դիտարկումներ` մինչև 40 աղտոտիչների վերաբերյալ

     

X

       

Քանակական

Արաքս գետի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորիգի իրականացում (ցուցանիշ)

594

1,188

1,782

2,376

       

Որակական

Արաքս գետի Հայ-Իրանական համատեղ մոնիթորինգ`

14 դիտակետ` 16-39 աղտոտիչների վերաբերյալ

     

X

       

Քանակական

Ծաղկաձորում շրջակա միջավայրի մոնիթորինգ (ցուցանիշ)

16,032

25,000

27,720

30,437

       

Որակական

Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիթորինգ` օդի 12-14 դիտակետ և ավտոմատ կայան

4 աղտոտիչների վերաբերյալ, տեղումների, հողերի, Ծառաղբյուր գետի որակի վերաբերյալ ցուցանիշներ

     

X

       

Քանակական

«Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա անդրսահմանային աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ (EMEP) ծրագրի» շրջանակներում` Հայաստանում օդի անդրսահմանային աղտոտման մոնիթորինգի իրականացում (ցուցանիշ)

5,983

11,966

17,949

23,932

       

Որակական

ISO ստանդարտների համաձայն

     

X

       

Ժամկետայնության

Համաձայն համապատասխան նորմատիվամեթոդական փաստաթղթերով սահմանված ժամանակացույցի

               

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

X

X

28,363.1

56,726.3

85,089.4

113,452.5

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ  

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում և պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում  

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան