ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 717-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող` 843.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռամկավար ազատական կուսակցությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան,Կորյունի 19ա):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի մարտի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 755633.0 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` ներառյալ հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը` 700000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, հաշվարկված վճարման օրվա դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով.
3) որ գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գումարը վճարել հետևյալ համամասնությամբ`
ա. 30 տոկոսը` ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.063 հեկտար հողամասի 37800.0 հազ. դրամ կադաստրային արժեք և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 238519 դրամը (ներառյալ ավելացված արծեքի հարկը)` մինչև 2013 թվականի օգոստոսի 31-ը,
բ. 30 տոկոսը` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը,
գ. 40 տոկոսը` մինչև 2014 թվականի մարտի 31-ը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գումարը վճարվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի և գրավի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) պայմանագրի կնքման պահից 18 ամսվա ընթացքում Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և բարեկարգման նպատակով կատարել 800000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում (հաշվարկված ներդրումների կատարման ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով), որից 400000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` առաջին 9 ամսում, իսկ մնացածը՝ հաջորդ 9 ամսվա ընթացքում.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
3) գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը պարտավոր է վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.09.2014, N 945-Ա | 12.09.2014, N 717-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|