ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2013 թվականի N 217-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) բաժնետոմսերի մասնավորեցման հարցը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` վեցամսյա ժամկետում քննարկել ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը, վարել բանակցություններ հավանական գնորդի հետ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ընկերությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ներառելու գործընթացը:
(2-րդ կետը փոփ. 20.06.13 N 481-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 19-ի N 217-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մարկոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Օրբելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |