Գլխավոր տեղեկություն
Номер
N 726-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.19/39(979) Հոդ.712
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2013
Дата вступления в силу
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 726-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման 20-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) կետը «Նոր Ակունք» բառերից առաջ լրացնել «Լոռի - ջրմուղկոյուղի», «Շիրակ - ջրմուղկոյուղի,» բառերով.

2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի (2363-ARM (SF), Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով, իսկ «Լոռի - ջրմուղկոյուղի» և «Շիրակ - ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները` Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձոր) և Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման II փուլի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան