Գլխավոր տեղեկություն
Номер
N 82-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.08.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.111
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2012
Дата вступления в силу
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2012 թվականի N 82-Ն

 

ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը լրացնելու և ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգը հաստատելու մասին» N 201-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 26-ի N 82-Ն որոշման

 

Ձև N 1Ե

 

Ե Ռ Ա Մ Ս Յ Ա Կ Ա Յ Ի Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

01.          .20 թ.          - 01.          .20    թ.

(հաշվետու ժամանակաշրջանը)

 

Կազմակերպության անվանումը

____________________________

Կազմակերպական - իրավական ձևը

____________________________
   

Պետական գրանցման վկայականի սերիան և համարը

 
 

Պետական գրանցման համարը



   

Պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 
   

Գտնվելու վայրը

_____________

հեռախոսահամարը,

ինտերնետային

կայքի հասցեն,

կապի այլ միջոցներ

 


Գործունեության

(գրասենյակի գտնվելու)

վայրը

_____________
 
   

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը

__________________________

Աղյուսակ 1. Կազմակերպության մասնակիցները (բաժնետերերը)

 


NN
ը/կ

Որակավորված աուդիտոր հանդիսացող մասնակիցները

Այլ մաս-նա-
կից-ներ

Կանոնա-դրական կապիտալում ունեցած բաժնեմաս-
նակցությունը

Հաշվետու ժամանակաշրջանում մասնակիցների կազմում, կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասնակցության չափի փոփոխության բնույթը և փոփոխության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կամ ռեեստրավարի մոտ գրանցման ամսաթիվը

Լիազորված մարմին փոփոխություն-ների մասին տեղեկությունը ներկայացնելու ամսաթիվը

 

անունը, ազգա-նունը

որակա-վորման վկայա-կանի
համարը,
երբ է տրվել

հազ. դրամ

կշիռը`
(տոկոս)

1

2

3

4

5

6

7

8

               
               
 

Ընդամենը

 

100

 
 

Աղյուսակ 2. Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները

 

NN
ը/կ

Հաշվետու ժամանակաշրջանում կանոնադրության մեջ կատարված փոփոխության բնույթը

Փոփոխության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման ամսաթիվը

Լիազորված մարմին փոփոխության մասին տեղեկությունը ներկայացնելու ամսաթիվը

1

2

3

4

       
       
 

Աղյուսակ 3. Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ղեկավարի փոփոխությունը

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ղեկավարի
փոփոխության ամսաթիվն ու հիմքը
(տեղի ունենալու դեպքում)

1

2

3

     
     
 

Աղյուսակ 4. Կազմակերպության աշխատողների թիվը` ըստ տվյալ եռամսյակի ամիսների

 

Կազմակերպության աշխատողներ           

Ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

հիմնական աշխատող

համատեղու-թյամբ
(ներգրավ-ված) աշխատող

ընդա-մենը

հիմնա-կան աշխա-տող

համատեղությամբ (ներգրավված) աշխատող

ընդա-մենը

հիմնա-
կան աշխա-
տող

համատեղությամբ (ներգրավված) աշխատող

ընդա-մենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1. Որակավորված աուդիտորների թիվը

                 

2. Փորձագետների թիվը` համաձայն աուդիտի ստանդարտների

                 

3. Այլ մասնագետների թիվը, ովքեր մասնակցում են աուդիտորական գործունեության իրականացմանը` համաձայն աուդիտի ստանդարտների

                 

(աղյուսակը փոփ. 13.06.13 N 844-Ն)

 

Աղյուսակ 5. Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունում աշխատող որակավորված աուդիտորները

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Որակավորման վկայականի համարը,
երբ է տրված

Վկայականն ապահովում է լիցենզավոր-ման պայման (այո/ոչ)

Հաշվետու ժամանակա-
շրջանում աուդիտորների կազմում կատարված փոփոխության բնույթը, ամսաթիվն ու հիմքը

Լիազորված մարմին փոփոխությունների մասին տեղեկությունը ներկայացնելու
ամսաթիվը

Այլ գործատուի մոտ աշխատելու դեպքում` գործատուի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, աշխատողի պաշտոնը

1

2

3

4

5

6

7

             
 

Աղյուսակ 6. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աուդիտորական ծառայությունները, դրանց մասնակցած աուդիտորների թիվը և արտահայտված կարծիքները

 

NN
ը/կ

Աուդիտի ենթարկ-
ված
անձի անվա-նումը, գործու-նեության ոլորտը

Աուդիտի ենթարկ-
ված անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառ-
ման
համարը (ՀՎՀՀ)

Աուդիտի ենթարկված անձի
գտնվելու վայրը

Իրակա-նացված աուդիտո-րական ծառայու-թյունը ներառող ժամանա-կահատ-վածը

Իրականաց-ված աուդիտո-րական ծառայու-
թյան
տեսակը (աուդիտ և աուդիտո-րական դիտարկում)

Աուդիտորական ծառայության իրականացման
ժամկետները

Աուդիտորական ծառայության իրականացմանը մասնակցած մասնագետների թիվը

Իրակա-
նացված աուդիտո-
րական ծառայու-
թյան
արդյունք-
ները
(արտա-
հայտված
կարծիքի տեսակը)

Իրականաց-
ված աուդիտո-
րական ծառա-յության դիմաց վճարի չափը` ըստ պայմա-նագրի
(հազ. դրամ՝ առանց
ԱԱՀ-ի)

Իրականաց-
ված աուդիտի տեսակը

Տվյալ աուդիտի կամ աուդիտո-րական դիտարկման արդյունքում կազմված աուդիտո-րական եզրակացու-թյունն ստորագրած պատաս-խանատու աուդիտորի անունը և ազգանունը

ըստ
պայմա-նագրի

փաս-
տացի

աուդի-տորներ

փորձա-գետներ

այլ մասնա-գետներ

պար-
տադիր

կամա-վոր

սկիզբ

ավարտ

սկիզբ

ավարտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

                                   

(աղյուսակը լրաց. 13.06.13 N 844-Ն)

 

Աղյուսակ 7. Հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորական կազմակերպության կողմից մատուցված հարակից (համաձայնեցված ընթացակարգեր և կոմպիլյացիա) և այլ ծառայություններ

 

NN
ը/կ

Այն անձի անվանումը և գործունեության ոլորտը, որին մատուցվել են հարակից և այլ ծառայություններ

Այն անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման
համարը (ՀՎՀՀ), որին մատուցվել են հարակից և այլ ծառայություններ

Այն անձի
գտնվելու վայրը, որին մատուցվել
են հարակից և այլ ծառայություններ

Մատուցված ծառայության տեսակը (հարակից և այլ ծառայություն)

Մատուցված ծառայության իրականացման
ժամկետները

Մատուցված
ծառայության դիմաց
վճարի չափը` ըստ պայմանագրի
(հազ. դրամ՝ առանց
 ԱԱՀ-ի)

ըստ պայմա-նագրի

փաս-
տացի

 

սկիզբ

ավարտ

սկիզբ

ավարտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
 

Ղեկավար _____________________     ________________________________

                   (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ ______________________  _____________________

                                         (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ., լրաց. 13.06.13 N 844-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունվարի 26-ի N 82-Ն որոշման
 

Կ Ա Ր Գ

 

ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվության ձևը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները` լիցենզիայի պայմանների ու պահանջների պահպանման վիճակը պարզելու նպատակով:

2. Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը լրացնելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ՝

1) աուդիտորական կազմակերպությունների մասնակիցների (բաժնետերերի) վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 82 - Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ N 1 հավելված) N 1 աղյուսակ) աղյուսակի «Որակավորված աուդիտոր հանդիսացող մասնակիցները» մասի (2-րդ և 3-րդ սյունակներ) համապատասխան տողը լրացնելիս` «Այլ մասնակիցներ» 4-րդ սյունակի համապատասխան տողում նշում չի կատարվում, և հակառակը` «Այլ մասնակիցներ» 4-րդ սյունակի համապատասխան տողը լրացնելիս` նշում չի կատարվում «Որակավորված աուդիտոր հանդիսացող մասնակիցները» մասի (2-րդ և 3-րդ սյունակներ) համապատասխան տողում: «Այլ մասնակիցներ» տողում լրացվում է տվյալ մասնակցի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը, ազգանունը և սոցիալական քարտի համարը, քարտ չունենալու դեպքում` տեղեկանքի համարը, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը: Աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության մասնակիցների (բաժնետերերի) կազմից մասնակցի դուրս գալու, նրանց կազմի մեջ մտնելու կամ կանոնադրական կապիտալում մասնակիցների ունեցած բաժնեմասնակցության (փայաբաժնի, բաժնետոմսերի) չափի փոփոխություն կատարելու և փոփոխությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կամ բաժնետոմսերի ռեեստրը վարող անձի մոտ գրանցելու ամսաթվի մասին տեղեկությունները.

2) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ (N 1 հավելվածի N 2 աղյուսակ) աղյուսակում լրացվում են կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում աղյուսակը չի լրացվում և բոլոր սյունակներում դրվում է «-» նշանը.

3) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ղեկավարի փոփոխության վերաբերյալ (N 1 հավելվածի N 3 աղյուսակ) աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է կազմակերպության նոր ղեկավարի անունը, ազգանունը, 3-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ղեկավարի փոփոխությանն առնչվող տեղեկատվությունը: Եթե հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա 3-րդ աղյուսակը չի լրացվում, և բոլոր սյունակներում դրվում է «-» նշանը: Ղեկավարի մասին տվյալները լրացվում են ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված տվյալների` ներառյալ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքերը.

4) կազմակերպության աշխատողների թիվը` ըստ տվյալ եռամսյակի ամիսների (N 1 հավելվածի N 4 աղյուսակ) լրացնելիս՝ աղյուսակի 1-ին տողի համապատասխան սյունակներում յուրաքանչյուր ամսվա համար նշվում է որակավորված աուդիտորների թիվը` հիմնական աշխատողների, համատեղությամբ աշխատողների և ընդամենը կտրվածքով, 2-րդ տողի համապատասխան սյունակներում յուրաքանչյուր ամսվա համար նշվում է փորձագետների թիվը (համաձայն աուդիտի ստանդարտների)` հիմնական աշխատողների, համատեղությամբ (ներգրավված) աշխատողների և ընդամենը կտրվածքով, 3-րդ տողի համապատասխան սյունակներում յուրաքանչյուր ամսվա համար նշվում է այլ մասնագետների թիվը, ովքեր մասնակցում են աուդիտորական գործունեության իրականացմանը (համաձայն աուդիտի ստանդարտների)` հիմնական աշխատողների, համատեղությամբ (ներգրավված) աշխատողների և ընդամենը կտրվածքով:

Սույն աղյուսակի «համատեղությամբ (ներգրավված) աշխատող» հասկացությունն առաջին տողում որակավորված աուդիտորների վերաբերյալ տվյալները լրացնելիս դիտարկել որպես «համատեղությամբ աշխատող» աուդիտորներ և հաշվի առնել, որ հասկացությունը վերաբերում է ինչպես լիցենզիայի պայման ապահովող` օրենքով նախատեսված 2 աուդիտորների, այնպես էլ լիցենզիայի պայման չապահովող աուդիտորների թվին.

5) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունում աշխատող որակավորված աուդիտորների վերաբերյալ (N 1 հավելվածի N 5 աղյուսակ) աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «այո» նշագրումը, եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար ապահովում է լիցենզավորման պայման: Ընդ որում, կախված լիցենզիայի պայման ապահովող որակավորված աուդիտորի տվյալ կազմակերպությունում հիմնական կամ համատեղությամբ աշխատող լինելու հանգամանքից` համապատասխանաբար կատարվում է «Այո հիմնական» կամ «Այո համատեղությամբ» նշագրումը: Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորների կազմում կատարված փոփոխությունների (աուդիտորի՝ աշխատանքից ազատվելու կամ աշխատանքի ընդունվելու) մասին տեղեկությունները՝ նշելով փոփոխության բնույթը, փոփոխության ամսաթիվն ու հիմք հանդիսացող փաստաթղթի համարը: Նույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է միայն հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորական կազմակերպության համար լիցենզավորման պայման ապահովող աուդիտորների կազմում փոփոխության առկայության դեպքում: Եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար չի ապահովում լիցենզիայի պայման, ապա սույն աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «ոչ» նշագրումը.

6) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աուդիտորական ծառայությունների, դրանց մասնակցած աուդիտորների թվի և արտահայտված կարծիքների (N 1 հավելվածի N 6 աղյուսակ) վերաբերյալ աղյուսակը լրացնելիս՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ աղյուսակում նշվում են այն իրավաբանական անձանց, հիմնարկների հետ կապված տեղեկությունները, որոնց մոտ իրականացվել է աուդիտորական ծառայություն՝ աուդիտ և (կամ) աուդիտորական դիտարկում: Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է, թե որ ժամանակաշրջանի համար է իրականացվել աուդիտորական ծառայությունը, 6-րդ սյունակում լրացվում է իրականացված աուդիտորական ծառայության տեսակը` «աուդիտ» կամ «աուդիտորական դիտարկում»: Աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակներում լրացվում են աուդիտորական ծառայությունների իրականացման ժամկետներն ըստ պայմանագրի` նշելով սկիզբը (7-րդ սյունակ) և ավարտը (8-րդ սյունակ): Եթե աուդիտորական ծառայությունների իրականացման սկզբի ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, ապա 7-րդ սյունակում դրվում է «-» նշանը: Աղյուսակի 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են աուդիտորական ծառայությունների իրականացման փաստացի ժամկետները` նշելով սկիզբը (9-րդ սյունակ) և ավարտը (10-րդ սյունակ): Աղյուսակի 11-րդ, 12-րդ և 13-րդ սյունակներում լրացվում է աուդիտորական ծառայությունների իրականացմանը մասնակցած մասնագետների թիվը` աուդիտորների, փորձագետների և այլ մասնագետների կտրվածքով: Աղյուսակի 14-րդ սյունակում լրացվում են տվյալ տողում նշված՝ աուդիտի ենթարկված անձի մոտ իրականացված աուդիտորական ծառայության արդյունքները՝ բացասական կարծիք արտահայտող եզրակացություն, չձևափոխված կարծիք (դրական կարծիք) արտահայտող եզրակացություն, ձևափոխված կարծիք (վերապահումով դրական կարծիք) արտահայտող եզրակացություն, կարծիք արտահայտելուց հրաժարվելը: Աղյուսակի 15-րդ սյունակում լրացվում է իրականացված աուդիտորական ծառայության դիմաց վճարի գումարը՝ հազ. դրամներով` առանց ավելացված արժեքի հարկի: Աղյուսակի 16-րդ և 17-րդ սյունակներում լրացվում է իրականացված աուդիտի պարտադիր կամ կամավոր լինելը (աուդիտորական դիտարկման դեպքում 16-րդ և 17-րդ սյունակները չեն լրացվում).

7) հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորական կազմակերպության կողմից մատուցված հարակից և այլ ծառայությունների վերաբերյալ (N 1 հավելվածի N 7 աղյուսակ) աղյուսակը լրացնելիս՝ 5-րդ սյունակում նշվում են մատուցված հարակից և այլ ծառայությունների տեսակները: Որպես հարակից ծառայություններ նշվում են միայն համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան, իսկ որպես այլ ծառայությունների տեսակներ պետք է ընդունել «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունները: Աղյուսակի 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում են մատուցված ծառայությունների իրականացման ժամկետներն ըստ պայմանագրի` նշելով սկիզբը (6-րդ սյունակ) և ավարտը (7-րդ սյունակ): Աղյուսակի 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում են մատուցված ծառայությունների իրականացման փաստացի ժամկետները` նշելով սկիզբը (8-րդ սյունակ) և ավարտը (9-րդ սյունակ): Ծառայության ավարտ է համարվում համապատասխան արդյունքի (եզրակացություն, հաշվետվություն, նամակ ղեկավարությանը կամ այլ) տրամադրման օրը՝ անկախ մատուցված ծառայության համար վճարման հաշվի հաստատման ամսաթվից կամ վճարման փաստից: Եթե նույն պայմանագրով նախատեսված է մի քանի ծառայության արդյունք, ապա յուրաքանչյուր ծառայության արդյունքի մասով տողը լրացվում է որպես առանձին ծառայության մասին տեղեկատվություն: Աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է մատուցված ծառայության դիմաց վճարի գումարը՝ հազ. դրամներով` առանց ավելացված արժեքի հարկի: Եթե նշված ժամանակաշրջանում այդպիսի ծառայություններ չեն մատուցվել, ապա 7-րդ աղյուսակը չի լրացվում, և բոլոր սյունակներում դրվում է «-» նշանը:

(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 13.06.13 N 844-Ն)

3. Աուդիտ իրականացնող անձանց կողմից եռամսյակային հաշվետվությունը լիազորված մարմին է ներկայացվում տվյալ եռամսյակին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Հաշվետվությունը ներկայացնելու օր է համարվում այն լիազորված մարմին հանձնելու, էլեկտրոնային համակարգի միջոցով կամ փոստով ուղարկելու օրը: Ընդ որում, աուդիտ իրականացնող անձը եռամսյակային հաշվետվությունը ներկայացնում է լիազորված մարմին` ուղեկցող գրությամբ, որում անհրաժեշտ համարելու դեպքում կարող է բացահայտել հաշվետվությունում ներկայացված առանձին տեղեկություններ` հստակեցնելու նպատակով: Աուդիտ իրականացնող անձինք, էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, կարող են (ըստ ցանկության) սույն կետում նշված եռամսյակային հաշվետվությունը ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:

4. Լիազորված մարմինն իրականացնում է ստացված հաշվետվությունների հաշվառում, տվյալների ամփոփում և վերլուծություն:

5. Ներկայացված հաշվետվություններն ուսումնասիրվում են լիազորված մարմնի կողմից: Հաշվետվություններում լրացման թերություններ, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկատվական տվյալների՝ միմյանց կամ նախորդ հաշվետվություններ տվյալների հետ համադրության արդյունքում պահանջվող տվյալների ակնհայտ բացահայտելի թվաբանական սխալներ, վրիպակներ, անճշտություններ (այսուհետ միասին` անճշտություն) հայտնաբերվելու դեպքում լիազորված մարմինը դրանց մասին տեղեկացնում է աուդիտ իրականացնող անձին` սահմանելով ճշտված հաշվետվությունները ներկայացնելու ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը: Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է վերացնել հայտնաբերված անճշտությունները և լիազորված մարմնի սահմանած ժամկետում ներկայացնել ճշտված հաշվետվություններ: Լիազորված մարմինն իրավունք չունի չընդունելու նշված բնույթի սխալներով, այդ թվում՝ ջնջումներով կամ քերվածքներով (ուղղումներով) ներկայացված հաշվետվությունները:

6. Աուդիտ իրականացնող անձը ներկայացված հաշվետվություններում ինքնուրույն սխալներ հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացնել ճշտված հաշվետվություններ:

7. Հաշվետվություն չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո հաշվետվությունը չներկայացնելու, կրկին անճշտություններով ներկայացնելու դեպքում լիազորված մարմինը հարուցում է վարչական վարույթ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 312 -րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

(7-րդ կետը խմբ. 13.06.13 N 844-Ն)

8. Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացված եռամսյակային հաշվետվությունում առկա տվյալները հիմք են հանդիսանում լիցենզիայի պայմանների ու պահանջների պահպանման հարցում թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից արձանագրելու համար՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված հատկանիշներով անճշտություն պարունակող հաշվետվությունների:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 13.06.13 N 844-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան