Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1087
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.15/25(965) Հոդ.427
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
30.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
30.04.2013
Дата вступления в силу
30.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 05.04.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:

 

2. Համաձայնագրի նպատակն է` Կողմերի միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և իրենց պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծումը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

Հայաստանի Հանրապետությունում 49 տարի ժամկետով վարձակալության տրամադրել շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար և նշված տարածքների օգտագործման համար ամրագրել տարեկան մեկ ԱՄՆ դոլար վարձավճար (հոդված 1, մաս 1),

 երաշխավորել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները ծանրաբեռնված չլինեն սեփականության իրավունքից բխող ոչ մի պարտքով և պահանջով, գրավով և այլ սահմանափակումներով, ինչպես նաև նրանց նկատմամբ չներկայացվեն ոչ մի տեսակի պահանջներ և փոխհատուցման իրավունքներ (հոդված 4),

 Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները չփոխանցել երրորդ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց` առանց թուրքմենական կողմի որոշակի կերպով արտահայտած գրավոր համաձայնության (հոդված 5),

 հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինություններն ազատել Հայաստանի Հանրապետությունում գանձվող բոլոր հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարումներից` բացառությամբ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված վարձակալության վճարի (հոդված 7),

 մարել Հայաստանի Հանրապետության շահագործմանը հանձնված` Համաձայնագրով փոխանցված հողատարածքի շահագործման պահպանման ծախսերը (հոդված 8):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագիրը բխում է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքներից և նորմերից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1087

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան