ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2013 թվականի N 665-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) և Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 665-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) ԵՎ Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականա-շնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակարանի մակերեսը (քառ. մ) |
Սկզբնա-կան արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
Մարտիրոսովա Դիանա Յուրիի
Գևորգյան Գրետա Արթուրի
Գևորգյան Նարինա Արթուրի |
AG0431348, տրված` 26.02.2005 թ., 005-ի կողմից
AG0447125, տրված` 18.03.2005 թ., 005-ի կողմից
AH0269524, տրված՝ 31.10.2006 թ., 005-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորք, ուս. ավան, մասնաշենք 1 (Մոլդովական 70, N 1), բն. 523 |
17.2 |
102701.2 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Լալազարյան Իրինա Նիկոլայի |
AF0378389, տրված՝ 24.08.2001 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 625 |
17.2 |
71104.8 |
սեփականության իրավունքով |
Բաբախանյան Նոննա Ռաչիկի
Բաբախանյան Սերգեյ Համլետի |
AG0300582, տրված՝ 18.05.2004 թ., 027-ի կողմից
ծնված 2007 թ. |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 626 |
17.5 |
72345 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Հարությունովա Ռիմա Սերգեյի |
AF0370435, տրված` 30.07.2001 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 704 |
17.2 |
71104.8 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |