Գլխավոր տեղեկություն
Номер
N 940-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.903
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 940-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 25.07.13 N 796-Ն)

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

բ) այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի ձևը և կրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 25.07.13 N 796-Ն)

2. Սահմանել, որ`

ա) այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամիավորումների առանձնացված ստորաբաժանումներում.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

(2-րդ կետը փոփ. 25.07.13 N 796-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:

(3-րդ կետը խմբ. 25.07.13 N 796-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հուլիսի 1
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 940-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 940-Ն որոշման

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար նախատեսված համազգեստ (ձև NN 1 և 2):

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համազգեստ կրելու կանոնները տարածվում են այլընտրանքային զինվորական ծառայողների վրա:

2. (կետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:

(4-րդ կետը խմբ. 25.07.13 N 796-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:

(6-րդ կետը խմբ. 25.07.13 N 796-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

8. Արձակուրդի ժամանակ այլընտրանքային զինվորական ծառայողներին թույլատրվում է կրել քաղաքացիական հագուստ:

(8-րդ կետը փոփ. 25.07.13 N 796-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Ձև 1

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_12706

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

 

 

Ձև 3

(ձևն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

 

 

Ձև 4

(ձևն ուժը կորցրել է 25.07.13 N 796-Ն)

Ձև 5

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:

(ձևը խմբ. 25.07.13 N 796-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 25.07.13 N 796-Ն)