ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2013 թվականի N 396-Ա
Ն. ԲԱԼԱՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ն. Բալայանին 2013 թվականի հունիսի 5-8-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ շրջանակներում միջազգային փորձին համապատասխան «կյանքի որակի» նորմատիվների մշակման փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Ն. Բալայանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Բալայանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնեը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 31 Երևան |