Գլխավոր տեղեկություն
Номер
N 241-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.195
Принят
Արմավիրի մարզպետ
Дата принятия
05.06.2013
Подписан
Արմավիրի մարզպետ
Дата подписания
05.06.2013
Дата вступления в силу
11.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 50313238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

 

5 հունիսի 2013 թ.
ք. Արմավիր

N 241-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երրորդ մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 492-Ն որոշման 2-րդ կետի պահանջների.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 31-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։

5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Մարզպետ`

Ա. Ղահրամանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան