Գլխավոր տեղեկություն
Номер
N 1162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2011
Дата вступления в силу
02.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1162-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցի 3.2-րդ կետը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագրով հաստատված Եվրամիության հրահանգների կիրարկումն ապահովող ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ընդունելը, հաստատելը և գործողության մեջ դնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 1
Երևան

  

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 դեկտեմբերի 1-ի N 1162-Ա

 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ

 

Ոլորտը

Ոլորտը կանոնակարգող ԵՄ-ի իրավական ակտը

Ոլորտը կանոնակարգող
ՀՀ-ում գործող
իրավական ակտը

Պատասխանատու կատարողները և համակատարողները

Ոլորտը կանոնակարգող
ՀՀ իրավական ակտի փոփոխության մշակման ժամկետը

Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխության հաստատման ժամկետը

Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխու-թյունը գործողության մեջ դնելու ժամկետը

1

2

3

4

5

6

7

1. Խաղալիքների անվտանգություն

Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2009 թվականի հունիսի 18-ի N 2009/48/ԵՀ հրահանգ` խաղալիքների անվտանգության մասին (փոխարինում է 88/378/ԵԵՀ)

ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի
11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

2011 թ. դեկտեմբերի
20-ից մինչև 2013 թ. ապրիլ

2013 թ.
հուլիս

2014 թ. դեկտեմբեր

2. Ցածրավոլտ սարքավորումներ

Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 2006/95/ԵՀ հրահանգ` հստակ լարման սահմանափակումներով կիրառվող էլեկտրական սարքավորումների վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման (կոդիֆիկացված տարբերակ)

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի
3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2013 թ. հուլիսից մինչև 2014 թ. հուլիս

2014 թ. դեկտեմբեր

2017 թ.
հունիս

3. Ծխախոտ

Եվրոպական խորհրդարանի և խորհրդի N2001/37/ԵՀ հրահանգ` ծխախոտի արտադրանքի, շուկայահանման և վաճառքի վերաբերյալ ԵՄ-ի անդամ պետությունների նորմատիվ, կանոնակարգային և վարչական դրույթների մոտարկման մասին

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

2013 թ. մարտի

20-ից մինչև

2014 թ. սեպտեմբեր

2014 թ. դեկտեմբեր

2016 թ. դեկտեմբեր

(հավելվածը խմբ. 04.04.13 N 247-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան