Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.04.2013
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
13.04.2013
Дата вступления в силу
14.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2013 թվականի N 276-Ա

 

Ռ. ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին 2013 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բացօթյա գյուղատնտեսական մանրածախ շուկաների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցողական շրջայցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Մակարյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Մակարյանի` Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 13

Երևան