ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2013 թվականի N 275-Ա
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ռ. Սարգսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 13-ի N 275-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Վարդանյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ռ. Ամիրխանյան |
-«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
-«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Շ. Շահինյան |
-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան |
-«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Լ. Չաուշյան |
-կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
Ա. Սարյան |
-երաժշտագետ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
-Ռուբեն Սարգսյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |