ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 268-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 9 արձանագրային որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետը`
1. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նշված օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 11-ի N 268-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Սարգսյան |
-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Սամուելյան |
-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Պապյան |
-ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Լ. Հունանյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Կ. Մինասյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Միրումյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Պետրոսյան |
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ |
Կ. Հակոբյան |
-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ |
Վ. Կտիկյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Զ. Առաքելյան |
-Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ս. Օհանյան |
-«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Հայրապետյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական |
Ա. Հախումյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ |
Ա. Պատրիկյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ (քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|