Basic information
Number
N 1262-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (25.12.2015-01.02.2017)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.12.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.12.2015
Effective date
25.12.2015
Interrupt date
05.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1262-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 24-ի N 1262-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Հովսեփյան

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Կ. Աճեմյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ա. Սաղաթելյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ս. Սիմոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ն. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Գ. Եղինյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Ա. Տիգրանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Բ. Մարգարյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր

Տ. Թորոսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ

Ն. Խաչատրյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ

Լ. Միլիտոսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

Ք. Սողիկյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ

Լ. Բադալյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հ. Ափյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Ա. Թունյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Լ. Հովսեփյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ա. Բեժանյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Տ. Սարգսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ն. Ազիզյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation