Գլխավոր տեղեկություն
Номер
N 140-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.07.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.197
Принят
Շիրակի մարզպետ
Дата принятия
03.06.2013
Подписан
Շիրակի մարզպետ
Дата подписания
03.06.2013
Дата вступления в силу
11.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 50713245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

 

3 հունիսի 2013 թ.
ք. Գյումրի

N 140-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 492-Ն որոշման 2-րդ կետը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշման հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:

5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ Շիրակի մարզպետ՝

Ֆ. Ցոլակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան