Գլխավոր տեղեկություն
Номер
N 303-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.10/19(959) Հոդ.301
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.03.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2013
Дата вступления в силу
11.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված` 475,276,235 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և գյուղերի ջրամատակարարման վերակառուցում Զույգաղբյուրի (Կոշաբուլաղի) աղբյուրների միջոցով» (ՆԿ000+00-ից ՆԿ103+70) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 309-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 255,812,185 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատար» (ՆԿ103+70-ից ՆԿ180+45) (այսուհետ` միացյալ գույք) միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,860,000 դրամ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո այն հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի ներդրումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.56 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 303-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ Բյուջետային ծախսերի ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

1860.0

1860.0

1860.0

այդ թվում՝

     

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

900.0

900.0

900.0

Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում

     

Մասնագիտական ծառայություններ

900.0

900.0

900.0

ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

60.0

60.0

60.0

Պարտադիր վճարներ

60.0

60.0

60.0

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

900.0

900.0

900.0

Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր

900.0

900.0

900.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 303-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.56 աղյուսակում կատարվող լրացումները

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը

(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ջրագծի` որպես անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցում

 

Նկարագրութունը

 ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված, ինչպես նաև «ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված անշարժ գույքի գրանցում

1079

ԱԾ01

Քանակական

18045 գծմ

         

X

Որակական

Մշակված չէ

         

X

Ժամկետայնության

Մշակված չէ

         

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

X

1860.0

1860.0

1860.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Տարածքային ծառայություններ, ՀՀ Սյունիքի մարզպետարան

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը նպաստում է -ՀՀ սեփականությունը հանդիսացող 731088420 դրամ արժեքով գույքի պետական գրանցմանը։

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան