ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) սոցիալական փաթեթի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի ցանկի հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում։
4. Բոլոր շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.
2) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` սույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների (ընկերությունների) համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:
(4.1-ին կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
4.2. Սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների համար մեկ շահառուի հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևով սահմանված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով` սույն որոշման 4.6-րդ կետով նախատեսված` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն:
(4.2-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
4.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ ներկայացնել իրենց գերատեսչություններում աշխատող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թիվը, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թվի ավելացման դեպքում դրա մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին:
(4.3-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմք ընդունելով սույն որոշման 4.2-րդ և 4.3-րդ կետերը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:
(4.4-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
4.5. Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափն ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազ. դրամ, սակայն դրա հատկացման համար գործում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթները: Նշված անձանց վրա չեն տարածվում սույն որոշման N 1 հավելվածի 4.4-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը, ինչպես նաև N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը: Նշված անձանց համար պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու հիմք բանկում կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ, կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը) կամ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:
(4.5-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն)
4.6. Սույն որոշման 4.2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, որի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կազմերից:(4.6-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին` սոցիալական փաթեթի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված աշխատողների կողմից սոցիալական փաթեթից ուսման վճարի ծառայության համար փոխանցումներ իրականացնելու դեպքում այդ վճարումներն ընդունել ամսական կտրվածքով` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը:
8. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» N 1923-Ն որոշումները, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշումների շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի հատկացման վերաբերյալ» N 594-Ն որոշումը, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշման շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) սոցիալական փաթեթ` սույն կետի 6-րդ ենթակետով թվարկված անձանց և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման կամընտրական միջոցառումների համախումբ` աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով.
2) սոցիալական փաթեթի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածում սահմանված ծառայությունների տեսակներ.
3) սոցիալական փաթեթի սահմանաչափ (գումար)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ամսական գումարի չափ, որը կազմում է 11 հազ. դրամ.
4) պետական մարմիններ` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների.
5) կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպություններ` սույն հասկացությունը ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,
ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,
ժգ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իբ. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իէ. «Դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իը. «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իթ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լա. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
լբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
լգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
6) աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ)` սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների), ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք.
7) աշխատողի անմիջական ընտանիքի անդամ` աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակները).
8) սոցիալական փաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ` սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (փաստաթղթեր).
9) սոցիալական փաթեթի հաշիվ (սոցփաթեթի հաշիվ)` լիազոր մարմնի հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և բանկային գործունեության լիցենզիա ստացած ցանկացած բանկում (այսուհետ` բանկ) բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները։
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Սոցիալական փաթեթի հատկացման հիմնական նպատակը պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում`
1) աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը,
2) աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,
3) պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը,
4) պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը նպաստելն է:
4. Սոցիալական փաթեթը հատկացվում է համաձայն հետևյալ սկզբունքների՝
1) սոցիալական փաթեթի գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված գումարի սահմաններում` սույն որոշմամբ սահմանված չափով.
2) սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին` սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: Սոցփաթեթի հաշվից գումարը փոխանցվում է բացառապես որոշման N 2 հավելվածում սահմանված և հաստատված չափորոշիչներին համապատասխանող և (կամ) համապատասխան ցանկում ընդգրկված կազմակերպությունների բանկային հաշիվներին.
3) որոշման N 2 հավելվածով հաստատվում են սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծառայությունները մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների չափորոշիչները և (կամ) ցանկերը, և աշխատողն իրավունք է ստանում օգտվելու այդ չափորոշիչներին համապատասխանող ցանկերում ընդգրկված կազմակերպությունների մատուցած ծառայություններից.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել որևէ ծառայությունից օգտվելու պարտադիր պայման, այսինքն՝ աշխատողը չի կարող սոցիալական փաթեթի գումարն ամբողջովին օգտագործել այլ ծառայությունների վրա՝ առանց նշված ծառայությունից օգտվելու: Կարող են բացառություն կազմել այն դեպքերը, երբ աշխատողն արդեն իսկ օգտվում է համանման ծառայությունից (օրինակ, որպես մեկ այլ աշխատողի ընտանիքի անդամ), կամ սույն որոշմամբ սահմանված այլ դեպքերը.
5) սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին.
6) սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տևողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի կեսը).
7) սոցիալական փաթեթի շահառուի` մեկ աշխատանքի վայրից մեկ այլ աշխատանքի վայր տեղափոխվելու դեպքում նոր աշխատավայրում սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթ տրամադրվում է 6 ամսվա աշխատանքային ստաժը լրանալուց հետո, իսկ սույն կարգի 11-րդ կետի համաձայն պարտավորություն ունենալու դեպքում` այդ պարտավորության մարումից հետո, բայց ոչ շուտ, քան վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալուց հետո:
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ (այսուհետ՝ սոցփաթեթի հաշիվ): Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ, որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի պայմանագրով, բանկի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:
6. Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում (այսուհետ` դիմում) ՝ համաձայն ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած կամ որոշման 9-րդ կետում նշված նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից կամ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձանց սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու կամ աշխատանքի անցնելու ամիսը:
7. Դիմումի և տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով:
8. Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը: 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին: Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:
(8-րդ կետը փոփ., լրաց. 28.02.13 N 210-Ն)
9. Յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում:
10. Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք` որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ և 2.4.10-րդ կետերով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների` սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի հաշվին փոխանցվող սոցիալական փաթեթի գումարն այլ սոցփաթեթի հաշվին փոխանցելու դեպքում առաջնորդվում է սույն կետով սահմանված դրույթներով: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
11. Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից (ծառայություններից) և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին և աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար և ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված աշխատանքից ազատվելու դեպքում մինչև աշխատանքից ազատման հրաման արձակելն անհրաժեշտ է տեղեկանք`
1) պարտավորություն չունենալու դեպքում` սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից` որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ և 2.4.10-րդ կետերով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ.
2) պարտավորություն ունենալու դեպքում` պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանք (օրինակ` բանկի կողմից տրված տեղեկանք` սույն որոշման 3-րդ հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված հանձնարարագիր ունենալու և դրա հիման վրա պարտավորության չափի վերաբերյալ, կամ որոշման 3-րդ հավելվածի 2.4.10-րդ կետով նախատեսված պահանջագրի հիման վրա աշխատողի սոցփաթեթի հաշվից անակցեպտ ձևով գանձում կատարելու և դրա հիման վրա պարտավորության չափի վերաբերյալ, կամ սույն որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետով նախատեսված վարկային գծի և դրա մարման համար վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ):
13. Աշխատողը սոցփաթեթից օգտվելու համար առաջին հերթին պետք է ձեռք բերի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը, եթե չի օգտվում համանման ծառայությունից կամ ընդգրկված չէ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունների խմբում, որից հետո կարող է օգտվել այլ ծառայություններից կամ կուտակել սոցիալական փաթեթի գումարը` հետագա տարիների համար որոշմամբ սահմանված ծառայություններից օգտվելու համար վճարումներ իրականացնելու նպատակով: Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը ձեռք բերելուց հետո աշխատողը դրա մասին հիմք է ներկայացնում սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ` տարվա ընթացքում այլ ծառայությունների համար վճարումներ իրականացնելու կամ մնացած գումարը կուտակելու նպատակով: Պարտադիր պայման հանդիսացող ծառայության ձեռքբերման հիմք է համարվում առնվազն մինչև ընթացիկ տարվա վերջին օրացուցային օրվա համար նախատեսված տվյալ ծառայության ձեռքբերման մասին պայմանագիրը (վկայագիրը): Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից չօգտվելու դեպքում սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկն այլ ծառայությունների համար որևէ վճարում չի իրականացնում, եթե աշխատողը չի օգտվում համանման ծառայությունից:
14. Պարտադիր պայման հանդիսացող ծառայության համանման ծառայությունից օգտվելու կամ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունների խմբում ընդգրկված լինելու դեպքում աշխատողն իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկ է ներկայացնում համանման ծառայությունից օգտվելու կամ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունների խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ հիմք: Համանման ծառայությունից օգտվելու հիմք է համարվում առնվազն ընթացիկ տարվա համար նախատեսված տվյալ ծառայությունից օգտվելու մասին պայմանագիրը (վկայագիրը) կամ այդպիսին չլինելու դեպքում` համանման ծառայության մասին համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությունից տեղեկանքը: Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից չօգտվելու դեպքում` որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունների խմբում ընդգրկված աշխատողները պետք է բանկ ներկայացնեն դրա մասին հիմնավոր փաստաթուղթ (օրինակ` հաշմանդամության վկայական): Սույն կետով նախատեսված դրույթները բավարարելու դեպքում աշխատողը հնարավորություն ունի օգտագործել և (կամ) կուտակել ընթացիկ տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի ամբողջ գումարը:
15. Սույն կարգի 13-րդ կամ 14-րդ կետերով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկը սոցփաթեթի հաշվում առկա ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի ամբողջ գումարը (այդ թվում` տոկոսագումարները` առկայության դեպքում) մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 25-ը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որոշման N 3 հավելվածով նախատեսված կարգով:
16. Բանկերի կողմից սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով բանկային գործունեության նկատմամբ իրականացվող բացառիկ վերահսկողության համատեքստում:
17. Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուի մոտ, որն ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների ցանկում, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սույն կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը ներառված չէ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների ցանկում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է այդ ենթակետերում նշված հաստատություններում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքային դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան:
18. Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչև մեկ օրացուցային տարին լրանալը:
19. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նա այլևս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում: Աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու կամ այլ ուղղություններով փոխանցելու դեպքում աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը և չաշխատելու մասին տեղեկանք: Աշխատողի մահվան դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու կամ այլ ուղղություններով փոխանցելու դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայական:
IV. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
20. Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք է համարվում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
1) կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք՝ որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունն ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը.
2) հաշիվ-ապրանքագիր՝ որի վավերապայմանները սահմանված են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ.
3) սույն կարգի 10-րդ կետով նախատեսված սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում` սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
21. Աշխատողի ամուսնու կամ զավակի՝ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում նաև ամուսնության վկայականը և (կամ) զավակի ծննդյան վկայականը:
22. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում և 23-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև 19-րդ, 20-րդ կետի 2-րդ ենթակետում և 21-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են բանկում` առնվազն երեք տարի:
23. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը ներկայացնում է նաև որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով ներկայացված տեղեկանքը, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
________________________________________ (պետական մարմնի/կազմակերպության անվանումը) ______________________________________-ին (սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը և ազգանունը) _____________________________-ի աշխատող (վարչություն, բաժին և այլն) _________________________________________ (անունը, ազգանունը) |
Դ ի մ ու մ
Խնդրում եմ իմ 20____ թվականի սոցիալական փաթեթի գումարները փոխանցել ____________________ բանկի _______________________ հաշվի համարին: Ես տեղյակ եմ, որ նշված բանկ ուղղորդվող սոցիալական փաթեթի միջոցները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված պայմաններով:
ԴԻՄՈՂ` |
_________________________ (ստորագրությունը) |
_____________________________ (անունը, ազգանունը) |
______ ______________ 20 թ. |
(հավելվածը փոփ., լրաց. 28.02.13 N 210-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ Ծառայությունների ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
1) առողջության ապահովագրություն.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
2. Առողջության ապահովագրության ծառայությունն աշխատողների համար պարտադիր պայման է (բացառությամբ այն աշխատողների, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ում համար առողջության ապահովագրության ծառայությունը կամավոր է), իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր։
3. Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝
1) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը և նրա ամուսինը.
2) ուսման վճարից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
3) հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):
4. Սոցիալական փաթեթի բովանդակությունը ներառում է՝
1) առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների և առողջության ապահովագրության չափորոշիչները՝ համաձայն N 1 ձևի.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 2 ձևի.
3) սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը՝ համաձայն N 3 ձևի.
4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը՝ համաձայն N 4 ձևի:
5. Բացի նշված սոցիալական փաթեթի ծառայության տեսակներից՝ աշխատողն իր սոցիալական փաթեթի գումարները կարող է օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրամադրված վարկային գծի (մայր գումարի և (կամ) տոկոսավճարների) մարման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
1. Սոցիալական փաթեթում ներառված առողջության ապահովագրության ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեություն իրականացնելու լիցենզիա, ինչպես նաև համաձայնություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` սահմանափակված միջնորդավճարով (կամ վաճառքի համար կատարվող ծախսերի սահմանափակումով) առաջնորդվելու վերաբերյալ:
2. Աշխատողը կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:
3. Աշխատողի առողջության ապահովագրության փաթեթը պետք է ներառի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածի N 1.1 ձևում ներկայացված առողջության ապահովագրության բազային փաթեթի ծառայությունները:
4. Առողջության ապահովագրության ծառայության համանման ծառայություն է համարվում առողջության ապահովագրության այնպիսի ծառայությունը (օրինակ` ամուսնու միջոցով ձեռք բերված առողջության ապահովագրության բազային փաթեթ կամ ծնողի գործատուի միջոցով ձեռք բերված կամավոր առողջության ապահովագրության ծառայություններ և այլն), որը տրամադրում է առնվազն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևի 2-րդ կետով նախատեսված ապահովագրական գումարի չափով ծածկույթ:
5. Աշխատողի առողջության ապահովագրության ծառայության առողջության ապահովագրության պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է որոշման N 2 հավելվածի N 1.2 ձևով:
Ձև N 1.1
Բ Ա Զ Ա Յ Ի Ն Փ Ա Թ Ե Թ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ապահովագրավճարը կազմում է 52000 դրամ:
2. Ապահովագրական գումարը՝ 3800000 դրամ:
3. Փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում սուր, անհետաձգելի և պլանային ստորև նշված բուժօգնությունը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով իրականացվող այն ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը (այդ թվում` հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով իրականացվող այն ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունները, առանց որոնց իրականացման հնարավոր չէր մատուցել տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը), տարեկան մեկանգամյա կանխարգելիչ բուժզննումը, ինչպես նաև պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով առաջացած բոլոր այն վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր) առաջնային բուժումը, որոնց բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել արտահիվանդանոցային պայմաններում:
II. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Հիվանդանոցային բուժօգնությունը ներառում է`
1) թերապևտիկ բուժում պահանջող հիվանդությունները.
2) վիրաբուժական բուժում պահանջող հիվանդությունները, այդ թվում՝
ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),
բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.
3) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր, սալջարդեր, պոլիտրավմաներ) վիրահատական և ոչ վիրահատական բուժումը.
4) էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների վիրահատական և ոչ վիրահատական բուժումը։
5. Հատուցման ենթակա են՝
1) բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատական և կոնսերվատիվ բուժումը, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը, կոմունալ և տնտեսական ծախսերը.
2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով իրականացվող այն հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը (այդ թվում` հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով իրականացվող այն ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունները, առանց որոնց իրականացման հնարավոր չէր մատուցել տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված՝ առողջության ապահովագրության հատուցման ենթակա դեպքերի շրջանակներում.
3) չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը, ընդ որում, հեռահար ճառագայթային բուժումը` տարեկան ոչ ավելի, քան 35 սեանսը, ներխոռոչային ճառագայթային բուժումը` տարեկան ոչ ավելի, քան 10 սեանսը.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում ընդգրկված հիվանդությունների և վիճակների բուժումը: Ընդ որում՝ վերակենդանացման բաժանմունքներում նշված հիվանդությունների և վիճակների բուժման փոխհատուցումն իրականացվում է ոչ ավելի, քան 10 օրվա համար:
6. Հատուցման ենթակա չեն՝
1) հիվանդանոցներում հատկացվող սննդի, առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների և անհատական խնամքի համար սահմանված վճարները.
2) անհաղթահարելի ուժի` ֆորս-մաժորի (միջուկային պայթյուն, ճառագայթային, ռադիոակտիվ կամ քիմիական վարակ, ռազմական գործողություններ, քաղաքացիական պատերազմ, հասարակական հուզումներ) հետևանքով առաջացած հիվանդությունները։
7. Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում գործունեություն իրականացնող այն լիցենզավորված բուժհաստատությունների միջոցով, որոնք պայմանագիր են կնքել ապահովագրական ընկերությունների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և բազային փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1692-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) որոշումներով առաջնորդվելու վերաբերյալ: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է պայմանագիր կնքել ցանկացած լիցենզավորված բուժհաստատության հետ, որը ներկայացրել է պայմանագիր կնքելու առաջարկություն` միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է ապահովել յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ընդհանուր, մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի (հատուցման ենթակա դեպքերի շրջանակներում) ծառայություն մատուցող բուժհաստատություններից 2/3-ի հետ համագործակցություն (իսկ այն տարածաշրջանում, որտեղ գործում է միայն մեկ կամ գործում են առավելագույնը 2 նման բուժհաստատություն` առնվազն մեկի հետ համագործակցություն)։
7.1. Յուրաքանչյուր բուժհաստատություն, որը հայտնել է միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու վերաբերյալ իր համաձայնության մասին, պարտավոր է պայմանագիր կնքել ցանկացած ապահովագրական ընկերության հետ, որը ներկայացնում է տվյալ բուժհաստատության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1692-Ն որոշման պայմանները բավարարող պայմանագիր կնքելու առաջարկություն: Բուժհաստատությունների կողմից մատուցվող բժշկական ծառայությունները բազային փաթեթի շրջանակներում որակական առումով չպետք է զիջեն կամ նվազ բարենպաստ լինեն բազային փաթեթից դուրս մատուցվող նույնանման բժշկական ծառայություններից, այսինքն, բուժհաստատությունները պարտավոր են ցուցաբերել ոչ խտրական մոտեցում սոցիալական փաթեթի շահառուների նկատմամբ միևնույն բժշկական ծառայություններից օգտվող այլ անձանց համեմատ` բժշկական ծառայությունների որակի, հերթագրման, վերաբերմունքի և այլ որակական չափանիշների տեսանկյունից:
8. (կետն ուժը կորցրել է 23.05.13 N 525-Ն)
9. Բազային փաթեթի շրջանակներում բոլոր հատուցումներն իրականացվում են ապահովագրական ընկերությունների կողմից բուժհաստատություններին վճարումներ իրականացնելով, իսկ առողջության ապահովագրության պայմանագրով սահմանված դեպքերում` ապահովադիրներին (ապահովագրված անձանց)` իրենց կողմից արդեն իսկ իրականացրած վճարումների գծով: Հատուցման ենթակա դեպքերի համար չի թույլատրվում ապահովադրից (ապահովագրված անձից) գանձել կամ պահանջել որևէ վճար՝ բացառությամբ ապահովագրական գումարի ամբողջական սպառումից հետո առաջացող պարտավորության դեպքերի կամ ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից հատուցվող դեպքի բազային երաշխավորված պայմաններից ավելի պահանջներ ներկայացնելու դեպքում (օրինակ` պահանջել ավելի թանկարժեք դեղով կամ թանկարժեք սարքավորումով բուժում, քան հիմնականում կիրառվում է նման դեպքերում)` այդ տարբերության մասով:
III. ԱԽՏՈՐՈՇԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Հատուցման ենթակա են սուր, անհետաձգելի և պլանային դեպքերում ախտորոշման և բուժման ընթացքի վերահսկման նպատակով հիվանդանոցային բուժման համար իրականացվող լաբորատոր և գործիքային հետևյալ հետազոտությունները՝
1) լաբորատոր`
ա. կլինիկական,
բ. բիոքիմիական,
գ. իմունաբանական,
դ. մանրէաբանական,
ե. հորմոնալ,
զ. գենետիկական,
է. պաթոհիստոլոգիական,
ը. PCR,
թ. այլ լաբորատոր հետազոտություններ.
2) գործիքային`
ա. ռենտգենաբանական (ներառյալ կոնտրաստային նյութի արժեքը),
բ. համակարգչային տոմոգրաֆիա (ներառյալ կոնտրաստային նյութի արժեքը),
գ. մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ներառյալ կոնտրաստային նյութի արժեքը),
դ. անգիոգրաֆիա, այդ թվում՝ կորոնարոգրաֆիա,
ե. ուլտրաձայնային հետազոտություններ,
զ. ռադիոիզոտոպային հետազոտություններ,
է. ֆունկցիոնալ հետազոտում (ԷՍԳ, էլեկտրամիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ և այլն),
ը. էնդոսկոպիկ հետազոտություններ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, բրոնխոսկոպիա և այլն),
թ. նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ (ԷԷԳ, ԷխոԷԳ, աուդիոմետրիա և այլն),
ժ. դիագնոստիկ լապարատոմիա:
IV. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄԸ
11. Փաթեթը ներառում է տարեկան կանխարգելիչ հետևյալ բուժծառայությունները՝
1) արյան ընդհանուր քննություն,
2) մեզի ընդհանուր քննություն,
3) գործիքային քննություն (ԷՍԳ),
4) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն:
V. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Առողջության ապահովագրական փաթեթով որպես ապահովագրական պատահար չեն դիտվում և փոխհատուցման ենթակա չեն՝
1) արտահիվանդանոցային ձևով իրականացվող հետազոտությունները և բուժումը (ներառյալ դեղորայքայինը)՝ բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր, սալջարդեր) ամբուլատոր հետազոտությունները և ամբուլատոր պայմաններում առաջնային բուժումը.
2) առանց բժշկական ցուցումների իրականացվող բժշկական ծառայությունները, դեղորայքը, հոսպիտալացումը.
3) հետևյալ հիվանդությունները և իրավիճակները՝
ա. տուբերկուլյոզ,
բ. հոգեկան հիվանդությունները, դրանց հետևանքները և սահմանային վիճակները (նևրոզ, փսիխոթերապիա, փսիխոզ և այլն), հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս,
գ. առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ,
դ. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննություն,
ե. ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժում,
զ. վերականգնողական բուժօգնություն,
է. երիկամային խրոնիկ անբավարարության կապակցությամբ կատարվող հեմոդիալիզ,
ը. մանկաբարձական բուժօգնություն.
4) ցանկացած կանխարգելիչ և կազդուրիչ միջոցառումներ, այդ թվում` իմունականխարգելիչ պատվաստումներ.
5) բնածին անոմալիաները և զարգացման արատները կամ անատոմիական առանձնահատկությունները, ժառանգական և գենետիկ հիվանդությունները` պարբերական հիվանդությունը, էպիլեպսիան, դեֆորմացիաները և քրոմոսոմային խանգարումները, մանկական ուղեղային պարալիչը.
6) քրոնիկ հիվանդությունները, որոնք պահանջում են մշտական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ ապահովագրության ժամկետի ընթացքում դրանց անհետաձգելի (կյանքին սպառնացող) սրացումների և բարդությունների).
7) շաքարային դիաբետ և նրա մշտական, պահպանողական բուժում պահանջող բարդությունները.
8) թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունները` թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ.
9) ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումները, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, օստեոխոնդրոզը.
10) աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները.
11) լյարդային անբավարարությունը.
12) քրոնիկական վիրուսակրությունը (այդ թվում՝ հեպատիտ B, C, D, E, F), բացիլակրությունը, պարազիտակրությունը.
13) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը.
14) ճառագայթային հիվանդությունները.
15) քաշի և խոսքի շտկումը, սեռի վիրաբուժական փոփոխումը.
16) կոսմետիկ, էսթետիկ կամ ապահովագրված անձի հոգեբանական վիճակը բարելավելու նպատակներով իրականացվող վիրահատությունները՝ բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով առաջացածները.
17) մաշկի հիվանդության կապակցությամբ (կոշտուկներ, պտկիկներ, գորտնուկներ և խալեր, կանդիլոմաներ) և դրանց բարդացումների հետ կապված՝ իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները.
18) քթի միջնապատի դեֆորմացիաների և դրանց բարդությունների շտկումը, դրանց բարդացումները՝ բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով առաջացածները.
19) աչքի էքսիմեր լազերային վիրահատությունները.
20) ատամնաբուժությունը.
21) ոչ ավանդական, այլընտրանքային (ոչ գիտական) բուժման ու ախտորոշման մեթոդները, փորձարարական կամ հետազոտական մեթոդներով բուժումը, կազդուրման ավանդական համակարգերը, հեռաբժշկության հետ կապված ծառայությունները.
22) սանատոր-առողջարանային բուժումը.
23) վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բուժումը, ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.
24) ներարգանդային սերմնավորումը և էքստրակորպորալ բեղմնավորումը.
25) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում՝ ՆԱՊ-ի տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.
26) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, էնդոպրոթեզավորումը՝ բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքի.
27) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքներ, հաշմանդամային սայլակները, օրթոպեդիկ սարքերը, կենսաակտիվ հավելումները, կանխարգելիչ վիտամինաթերապիան, կոսմետիկ պարագաները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`
ա. սրտի վիրահատական միջամտություններին, այդ թվում` սրտի փականների պրոթեզներին, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտներին և այլն,
բ. ներանոթային միջամտություններին, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման ժամանակ օգտագործվող միկրոկաթետերներ, միկրոպարույրներ, օնիքս և այլն.
28) ապահովագրված անձի կողմից բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանցից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսերը.
29) ալկոհոլիզմը, թմրամոլությունը, թունամոլությունը և դրանց հետևանքով առաջացած հիվանդությունները.
30) ապահովագրված անձի կողմից հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածքները և հիվանդությունները:
(ձևը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն)
Ձև N 1.2
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎ
առողջության ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
1. Ապահովագրության պայմանագիր
1.1. Պայմանագրի բովանդակությունը՝
1.1.1. պայմանագիրը կազմված է 2 մասից՝ վկայագրից՝ համաձայն N 1.2.1 ձևի, և ստորև ներկայացված պայմաններից, ընդ որում, վկայագիրը կազմվում է 2 օրինակից, որոնցից առաջին օրինակը պայմանների հետ միասին տրվում է ապահովագրված անձին (ապահովադրին), մյուս օրինակը` ապահովագրական ընկերությանը:
1.2. Վկայագիրը բաղկացած է առնվազն 15 մասից, որոնց մի մասը նախապես լրացված է, իսկ մյուս մասը ենթակա է լրացման՝
1.2.1. վկայագրի անվանումը, օրինակ, «Բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրություն», կամ «Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն» և այլն (նախապես լրացված է),
1.2.2. վկայագրի համարը,
1.2.3. ապահովագրողի անվանումը, գտնվելու վայրը և այլ վավերապայմաններ (նախապես լրացված է),
1.2.4. ապահովադրի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը, աշխատանքի վայրը,
1.2.5. ապահովագրված անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը (եթե ապահովադիրն ու ապահովագրված անձը նույն անձն է, ապա կարելի է պարզապես համապատասխան նշում կատարել),
1.2.6. ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետը (այս կետում նշվում է այն մասին, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, և գործում է 365 օր,
1.2.7. տարածքային սահմանափակումները (նախապես լրացված է), ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում գործունեություն իրականացնող այն լիցենզավորված բուժհաստատությունների միջոցով, որոնք ապահովագրական ընկերությունների հետ կնքել են պայմանագիր սոցիալական փաթեթի բժշկական ապահովագրության ծառայության առողջության ապահովագրության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու մասին: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է պայմանագիր կնքել ցանկացած լիցենզավորված բուժհաստատության հետ, որը ներկայացրել է միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկություն: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է ապահովել յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ընդհանուր, մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության ու սպասարկման յուրաքանչյուր տեսակի (հատուցման ենթակա դեպքերի շրջանակներում) ծառայություն մատուցող բուժհաստատություններից 2/3-ի հետ համագործակցություն (իսկ այն տարածաշրջանում, որտեղ գործում է միայն մեկ կամ առավելագույնը 2 նման բուժհաստատություն, պարտավոր է ապահովել առնվազն մեկի հետ համագործակցություն): Նշված հաստատությունների ցանկն առանձին ներկայացվում է ապահովադրին կամ կցվում է պայմանագրին,
1.2.8. ապահովագրական ծածկույթը (տե՛ս 1.3-րդ կետը),
1.2.9. ապահովագրական գումարը (նախապես լրացված է)՝ 3,800,000 դրամ,
1.2.10. չհատուցվող գումարը (նախապես լրացված է)՝ չի կիրառվում,
1.2.11. լրավճարի կիրառման կարգը (նախապես լրացված է, որ բազային փաթեթի շրջանակներում բոլոր հատուցումներն իրականացվում են ապահովագրական ընկերությունների կողմից բուժհաստատություններին վճարումներ իրականացնելով, իսկ առողջության ապահովագրության պայմանագրով սահմանված դեպքերում` ապահովադիրներին (ապահովագրված անձանց)` իրենց կողմից արդեն իսկ իրականացված վճարումների գծով: Հատուցման ենթակա դեպքերի համար չի թույլատրվում ապահովադրից (ապահովագրված անձից) գանձել կամ պահանջել որևէ վճար, բացառությամբ ապահովագրական գումարի ամբողջական սպառումից հետո առաջացող պարտավորության դեպքերի կամ ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից հատուցվող դեպքի, բազային երաշխավորված պայմաններից ավելի պահանջներ ներկայացվելու դեպքում (օրինակ, պահանջել ավելի թանկարժեք դեղով կամ թանկարժեք սարքավորմամբ բուժում, քան հիմնականում կիրառվում է նման դեպքերում)` այդ տարբերության մասով,
1.2.12. ապահովագրավճարի չափը (տե՛ս 1.3-րդ կետը),
1.2.13. ապահովագրավճարի վճարման կարգը (նշվում է, որ ապահովագրավճարը կամ դրա առաջին մասը պետք է վճարվի պայմանագրի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով), այդ թվում՝ վճարումների քանակը, որը կարող է լինել պարբերական` առավելագույնը 12՝ ամսական հավասար մասնաբաժիններով, վճարվելիք գումարները և վճարման ժամկետները, որոնք կարող են լինել մինչև յուրաքանչյուր ամսվա ամրագրված օրը,
1.2.14. վկայագիրը կնքելու և տալու ամսաթվերը,
1.2.15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ տվյալներ:
1.3. Վկայագրի «Ծածկույթ» մասը պարունակում է մի քանի ներգրված մասեր (ծածկույթներ), որոնցից միայն առաջինն է պարտադիր, իսկ մնացածը՝ ըստ ընտրության: Ընդ որում, պարտադիր բազային ծածկույթը և դրա ապահովագրավճարը միասնական ու պարտադիր են բոլոր ապահովագրական ընկերությունների համար: Վկայագրի ծածկույթներն են՝
1.3.1. պարտադիր բազային ծածկույթը՝ 52 հազ. դրամի չափով (պարտադիր, միասնական),
1.3.2. օրինակ, ըստ ընտրության՝ «Ամբուլատորիա» ծածկույթ՝ XXXX դրամ,
1.3.3. օրինակ, ըստ ընտրության՝ «Ատամնաբուժություն» ծածկույթ՝ XXXX դրամ,
1.3.4. օրինակ, ըստ ընտրության՝ «Ամբողջական փաթեթ» ծածկույթ՝ XXXX դրամ,
1.3.5. և այլն (ըստ կոնկրետ ապահովագրական ընկերության առաջարկած փաթեթների):
Ձև N 1.2.1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Սույն վկայագիրը կազմված է |
______________________________________________________ (ապահովագրական ընկերության անվանումը) |
կողմից առողջության ապահովագրության պայմանների (այսուհետ` պայմաններ) հիման վրա, որոնք կցվում են սույն վկայագրին և դրա անբաժանելի մասն են:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ |
ԱՊԱՀՈՎԱԴԻՐ | ||||||||
«__________» _____________ Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, _________________________ Հեռ.՝ 374 (10) ______________ Ֆաքսը՝ 374 (10) ____________ Հաշվարկային հաշիվը՝ ________ Բանկը՝ ___________________ Գրանցման համարը՝ _________ Գրանցման վկայականը՝ _______ ՀՎՀՀ՝ _____________________ Լիցենզիա՝ ԱՊՈ |
Անունը, հայրանունը, ազգանունը ___________________ __________________________________________________ Բնակության վայրը՝ _______________________________ ___________________________________________________ Հեռ.՝ _____________________________________________ Անձնագրի տվյալները ___________________ ___________ ____________________________________________________ (համարը, սերիան, ում կողմից է տրված և տալու ամսաթիվը)
Հիմնարկը _________________________________________ ____________________________________________________ | ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ՀԻՄՆԱՐԿԸ) |
|||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԸ |
Ապահովադիրն է։ Նրա ընտանիքի անդամն է։ | ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ |
Ապահովագրված անձանց գույքային և անձնական շահերը, որոնք կապված են ապահովագրական պատահարների (ռիսկերի) ի հայտ գալու հետ: | ||||||||
ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում առաջին վճարումից 10 աշխատանքային օր հետո, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, և գործում է 365 օր։ | ||||||||
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում գործունեություն իրականացնող այն լիցենզավորված բուժհաստատությունների միջոցով, որոնք կնքել են պայմանագիր ապահովագրական ընկերությունների հետ` սոցիալական փաթեթի բժշկական ապահովագրության ծառայության առողջության ապահովագրության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու մասին: Ընդ որում, ապահովագրական ընկերությունը պարտավոր է պայմանագիր կնքել ցանկացած լիցենզավորված բուժհաստատության հետ, որը ներկայացրել է միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով առաջնորդվելու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկություն: Միևնույն ժամանակ ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ընդհանուր, մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության ու սպասարկման յուրաքանչյուր տեսակի (հատուցման ենթակա դեպքերի շրջանակներում) ծառայություն մատուցող բուժհաստատություններից 2/3-ի հետ համագործակցություն (իսկ այն տարածաշրջանում, որտեղ գործում է միայն մեկ կամ առավելագույնը 2 նման բուժհաստատություն, պարտավոր է ապահովել առնվազն մեկի հետ համագործակցություն): Նշված հաստատությունների ցանկն առանձին ներկայացված է ապահովադրին (կցված է սույն պայմանագրին)։ | ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ (ՌԻՍԿԵՐ), ԾԱԾԿՈՒՅԹ |
Սույն վկայագրին կից առողջության ապահովագրության պայմաններում ներկայացված ապահովագրական ծածկույթների համաձայն՝
| ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ |
Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար` 3,800,000 դրամ։ Սույն պայմանագրով ապահովագրված անձանց համար` ____________ դրամ։ | ||||||||
ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ |
Չի կիրառվում: | ||||||||
ԼՐԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բազային փաթեթի շրջանակներում բոլոր հատուցումներն իրականացվում են ապահովագրական ընկերությունների կողմից բուժհաստատություններին վճարումներ կատարելով, իսկ առողջության ապահովագրության պայմանագրով սահմանված դեպքերում` ապահովադիրներին (ապահովագրված անձանց)` իրենց կողմից արդեն իսկ իրականացված վճարումների գծով: Հատուցման ենթակա դեպքերի համար չի թույլատրվում ապահովադրից (ապահովագրված անձից) գանձել կամ պահանջել որևէ վճար, բացառությամբ ապահովագրական գումարի ամբողջական սպառումից հետո առաջացող պարտավորության դեպքերի կամ ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից հատուցվող դեպքի, բազային երաշխավորված պայմաններից ավելի պահանջներ ներկայացվելու դեպքում (օրինակ, պահանջել ավելի թանկարժեք դեղով կամ թանկարժեք սարքավորմամբ բուժում, քան հիմնականում կիրառվում է նման դեպքերում)` այդ տարբերության մասով: | ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ |
52,000 դրամ | ||||||||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
1. Ապահովադիրը կամ ապահովագրված անձը պետք է հեռախոսով կամ գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային նամակով ընկերությանը տեղյակ պահի ախտորոշում կամ բուժում պահանջող իր առողջական վիճակի մասին՝ 24 ժամվա ընթացքում կամ, հնարավորության դեպքում, անմիջապես՝ բացառությամբ շտապ և անհետաձգելի բուժօգնության դեպքերի: Նշված ժամկետի խախտման դեպքում` ապահովադիրը կամ ապահովագրված անձը պարտավոր է գրավոր հիմնավորել ուշացման պատճառը: Ուշ տեղեկացումը հիմք չէ հատուցման մերժման համար՝ բացառությամբ այն դեպքերի, եթե չապացուցվի, որ դրա մասին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
2. Սույն վկայագրի պայմանները, այդ թվում՝ լուծման պայմանները, ապահովագրական
հատուցման պայմանները և կարգը ներկայացված են |
________________________________ (ապահովագրական ընկերության անվանումը) |
առողջության ապահովագրության պայմաններում, որոնք սույն վկայագրի անբաժանելի մասն են:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ |
ԱՊԱՀՈՎԱԴԻՐ |
Գործադիր տնօրեն |
Վկայագրին և պայմաններին ծանոթացել եմ և համաձայն եմ։ Ստացա դրանցից մեկական օրինակ։ |
_________________________ (ստորագրությունը) |
____________________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. _______ ______________ 20 թ. |
Ձև N 2
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք՝ համաձայն N 2.1 ձևի, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:
2. Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ամուսինը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:
3. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի միայն վարկառուն կամ նրա ամուսինը:
4. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված՝ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական միջոցներից:
Ձև N 2.1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության Կողմից ՍԱՀՄԱՆՎԱԾ Վերաֆինանսավորվող Հիփոթեքային Վարկերի Ընդհանուր Պայմանների Համապատասխանության Մասին
Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ քաղաքացի ___________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
____________-ին տրված վարկը լիովին բավարարում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանները:
ՏՆՕՐԵՆ |
_________________________ (ստորագրությունը) |
_____________________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ. | ||
______ ______________ 20 թ. |
Ձև N 3
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Սույն ցանկով ներկայացված են այն ուսումնական հաստատությունները, որոնք ներառվում են սոցիալական փաթեթում:
2. Սոցիալական փաթեթում ներառվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`
1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.
3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի):
3. Սոցիալական փաթեթի շրջանակներում հնարավոր է ուսման վճարի համար փոխանցում իրականացնել միայն սույն ցանկի 2-րդ կետում նախատեսված կրթական ծրագրերով ուսանելու դեպքում:
4. Սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում:
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, և որոնք առաջարկում են զբասաշրջային փաթեթներ կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, կարող են առաջարկել առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
(հավելվածը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
Օ ր ի ն ա կ ե լ ի ձ ԵՎ
լիազոր մարմնի ԵՎ բանկի միջԵՎ կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի
քաղ. Երևան |
_________ __________________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս նախարար ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության հիման վրա, և ______________________________ ընկերությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս ______________________ -ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1.1.1. սոցիալական փաթեթի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27 -ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված գումար.
1.1.2. սոցիալական փաթեթի հաշիվ` բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները.
1.1.3. աշխատող` որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները բավարարող անձ, ում սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է կատարողի մոտ իր անվամբ բացված սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու միջոցով։
1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է՝
1.2.1. օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում աշխատողի պահանջով բացել սոցիալական փաթեթի հաշիվ և նրան տրամադրել համապատասխան հաշվի բացման մասին տեղեկանք` այդ հաշվին սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնելու նպատակով.
1.2.2. ընդունել և աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել սոցիալական փաթեթի գումարներ.
1.2.3. սոցիալական փաթեթի հաշվից սոցիալական փաթեթի ծառայությունների վճարման համար համապատասխան գումար փոխանցել ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվին, որը բավարարում է որոշմամբ սահմանված չափանիշները և (կամ) ընդգրկված է համապատասխան ցանկում:
1.3. Սոցիալական փաթեթի հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ հաշվի միջոցների տնօրինման ուղղությունները, սահմանափակումներն ու կարգը, ինչպես նաև հաշվից փոխանցումների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը) կարգավորվում են աշխատողի և կատարողի միջև կնքված սոցիալական փաթեթի հաշվի մասին պայմանագրով, սույն պայմանագրով, որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:
1.4. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ենթակա չեն կանխիկացման, բացառությամբ՝ որոշմամբ սահմանված դեպքերի:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կողմերն իրավունք ունեն՝
2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:
2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:
2.3. Կատարողն իրավունք ունի սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա աշխատողին տրամադրելու վարկային գիծ` բանկում գործող սպառողական վարկի տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով` սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցումներ կատարելու համար:
2.4. Կատարողը պարտավոր է՝
2.4.1. սոցիալական փաթեթի գումարն աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.
2.4.2. աշխատողի համար սոցիալական փաթեթի հաշվի բացումն ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնել անվճար.
2.4.3. աշխատողի կողմից սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից չօգտվելու և համանման ծառայությունից օգտվելու մասին որոշմամբ սահմանված հիմք հանդիսացող փաստաթուղթ չներկայացնելու կամ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բացառության մեջ ներառված անձ լինելու պարագայում հիմնավոր փաստաթուղթ չներկայացնելու դեպքում` ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարները (այդ թվում` տոկոսագումարները` առկայության դեպքում) մինչև բյուջետային տարվա դեկտեմբերի 25-ը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2.4.4. աշխատողին մատչելի եղանակով (էլեկտրոնային, առձեռն և այլն) անվճար տրամադրել իր սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ՝ քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը հրաժարվում է ծանուցումներ ստանալուց.
2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել սույն պայմանագրի հավելվածով նախատեսված տեղեկատվությունը՝ համաձայն որոշման N 3 հավելվածի ձևի, 2 օրինակից, որոնցից մեկում ներառված է տվյալ ժամանակաշրջանի (ամսվա) տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունն աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված.
2.4.6. սոցիալական փաթեթի հաշվին առկա դրական մնացորդի դիմաց աշխատողին վճարել տոկոս` նրա հետ կնքած պայմանագրով սահմանված չափով.
2.4.7. սոցիալական փաթեթի հաշվից փոխանցումներն իրականացնել որոշման պահանջներին համապատասխան.
2.4.8. սոցիալական փաթեթի հաշվից ընթացիկ տարում վճարում իրականացնել (առաջին մասնաբաժնի փոխանցումը կատարել) առաջին հերթին սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայության համար (եթե աշխատողը չի օգտվում համանման ծառայությունից կամ եթե աշխատողն ընդգրկված չէ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված բացառությունների խմբում), իսկ մնացած գումարը կուտակել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին կամ փոխանցել որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի այլ ծառայությունների համար: Համանման ծառայությունից օգտվելու կամ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված բացառություններում ընդգրկված լինելու դեպքում և դրա վերաբերյալ որոշմամբ սահմանված հիմք ներկայացնելու դեպքում` ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարները կուտակել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին կամ փոխանցել որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի այլ ծառայությունների համար.
2.4.9. սոցիալական փաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր ներկայացվելու դեպքում կատարողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին), հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել նշված կազմակերպությանը: Սույն կետով նախատեսված հանձնարարագրով առաջնորդվելու դեպքում, եթե տվյալ անձը ներկայացել է բանկ հանձնարարագիրը չեղյալ համարելու նպատակով, բանկը պետք է տվյալ ծառայությունից չօգտվելու վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթ պահանջի ֆիզիկական անձից (օրինակ` վճարումը ստացող ընկերության կողմից տրված տեղեկանք` վճարումների դադարեցմանը դեմ չլինելու վերաբերյալ).
2.4.10 աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ սոցիալական փաթեթի ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ստացված պահանջագրի հիման վրա աշխատողի սոցիալական փաթեթի հաշվից անակցեպտ ձևով կարող է գանձվել և տվյալ կազմակերպությանը փոխանցվել պայմանագրով նախատեսված կամ դրա որոշ մասի չափով գումար` այդ մասին նախապես տեղեկացնելով տվյալ աշխատողին.
2.4.11. աշխատողին առողջության ապահովագրության ծառայություն առաջարկելու դեպքում` կատարողը պարտավոր է առաջարկել առնվազն հինգ ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ծառայություններ: Իսկ այն դեպքում, երբ նման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թիվը հինգից պակաս է, կատարողը պարտավոր է առաջարկել բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ծառայությունները.
2.4.12. որոշման N 1 հավելվածի 5-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև 11.1-ին կետով նախատեսված տեղեկանքներն աշխատողներին տրամադրել անվճար:
2.5. Լիազոր մարմինը պարտավոր է`
2.5.1. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.
2.5.2. կատարողին տրամադրել որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկերն ու ՀՎՀՀ-ները և դրանց վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնել կատարողին։
3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են 15 օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` օրենքով սահմանված կարգով:
3.2. Վեճերի ու տարաձայնությունների շուրջ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
4.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
4.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում` պայմանագրի լուծման կոնկրետ օրվա մասին նախապես, բայց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծումը նախաձեռնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել աշխատողին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման դեպքում աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին առկա սոցիալական փաթեթի գումարները փոխանցվում են նրա՝ մեկ այլ բանկում բացված սոցիալական փաթեթի հաշվին:
4.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ) |
_________________________ (ստորագրությունը) |
_________________________ (ստորագրությունը) |
_________________________ (անունը, ազգանունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Կատարողի կողմից լիազոր մարմին ներկայացվող ԱՄԵՆԱՄՍՅԱ տեղեկատվությունը
(01. ______. 20__ թ. – 01. ______. 20__թ. ժամանակահատվածի համար)
NN |
Տեղեկատվության անվանումը |
Ծախսը |
Քանակը |
1. |
Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում ստացված սոցիալական փաթեթի գումարները |
X | |
2. |
Պայմանագրի հիման վրա բացված սոցիալական փաթեթի հաշիվների քանակը |
X |
|
3. |
Նշված ժամանակահատվածում սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված) ընդհանուր գումարը |
X | |
այդ թվում` |
X |
X | |
3.1. |
ուսման վճար |
||
3.2. |
հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում |
||
3.3. |
հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում |
||
3.4. |
առողջության ապահովագրություն |
||
այդ թվում` |
X |
X | |
3.4.1.N |
________(անվանում)____________ ապահովագրական ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը |
X | |
3.4.2.N |
________(անվանում)____________ ապահովագրական ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների քանակը |
X |
|
4. |
Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկերի մասին տեղեկատվություն |
X |
X |
այդ թվում` |
|||
4.1. |
օգտագործված (տրամադրված) վարկերի քանակը |
X |
|
4.2. |
օգտագործված (տրամադրված) վարկերի ընդհանուր ծավալը |
X | |
5. |
սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել |
X |
|
6. |
սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ չեն եղել |
X |
Աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում: