Գլխավոր տեղեկություն
Номер
N 528-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2012
Дата вступления в силу
04.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 528-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող` 499000 դրամ հաշվեկշռային արժեքով, 44.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 30600 դրամ հաշվեկշռային արժեքով, 28.8 քառ. մետր (72 խոր. մետր ծավալով) մակերեսով պարիսպը և 0.3015 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով:

(1-ին կետը լրաց. 21.03.13 N 259-Ա)

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման և անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները:

 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2013, N 259-Ա 26.03.2013, N 528-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան